Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանի և բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը: Այս տարի նույնպես «Ոսկե ծիրանը» հանդիսատեսին կներկայանա մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրով: «Ոսկե ծիրանին» մասնակցության համար 96 երկրից ստացված 1100 հայտերից ընտրվել է 47 ֆիլմ, որոնք կցուցադրվեն 3՝ Միջազգային խաղարկային, Վավերագրական և «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրերում:
«Ոսկե ծիրանի» հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը բացման իր խոսքում, կարևորելով փառատոնի դերը մայրաքաղաքի մշակութային կյանքում, շնորհակալություն է հայտնել նաև Երևանի քաղաքապետարանին՝ փառատոնի անցկացման հարցում մշտապես ցուցաբերվող աջակցության համար:
Հարկ է նշել, որ հուլիսի 9-16-ն անցկացվող կինափառատոնի շրջանակում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում ընդլայնվել է բացօթյա կինոցուցադրությունների աշխարհագրությունը: Եթե մինչ այժմ դրանք տեղի էին ունենում միայն Կարապի լճի տարածքում և Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ապա այս անգամ բացօթյա կինոդիտումներ կանցկացվեն նաև «Կասկադ» համալիրում, Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ, Սիրահարների այգում և Ազատության հրապարակում: Ի դեպ, բացօթյա կինոդիտումներից բացի, այս տարի նախատեսված են նաև բացօթյա համերգներ: Հուլիսի 9-16-ը, ամեն օր «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ ժամը 21:00-23:00-ն հանրահայտ ջազմեն Լևոն Մալխասյանի գլխավորությամբ կլինի տարբեր ջազ-բենդերի մասնակցությամբ համերգային ծրագիր, այդ թվում նաև՝ ֆիլմերից հայտնի և սիրված երաժշտությունների ջազային մեկնաբանումներով
«Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը մեկնարկել է Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմի ցուցադրությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55