Մեր երկրում մենք ժամանակին բավականին մեծ ինտերվալով ապահովել ենք խիստ անհամաչափություն, որը երկրի որոշակի տարածքներ դարձրել է բնակության համար, գործարարության համար խիստ անհամապատասխան այսօրվա իրականությանը:
«Հանրային» հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում այսպիսի կարծիք է հայտնել տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Անդրադառնալով մարզերի 2017-25 թթ. զարգացման ռազմավարություններին՝ նախարարը նշել է. «Երկրում փորձում ենք իրականացնել խոշորածավալ բարեփոխումներ վարչատարածքային մասով, տնտեսական զարգացման մասով, երկրի համաչափությունն ապահովելու խնդիրներով»:
Նրա խոսքով՝ երկիրը շուրջ 5-6 տարի ժամանակահատվածում փորձում էր այս գործընթացը դնել հունի մեջ և սկսել անհամաչափության վերացման խնդիրները: Դա սկսեց անցյալ տարվանից, երբ ընդունվեց ՀՀ տարածքների զարգացման ռազմավարության 2016-2025 թթ. փաստաթուղթը, որն ամբողջացնում է, թե ինչ ուղղություններով պետք է ընթանան երկրում այդ զարգացումները, որոնք են այն չափորոշիչները, որ պետք է ֆիքսեն, որ իրականացվել է, փաստորեն, զարգացում, որոնք են հնարավորությունները, տվյալ տարածքների ուժեղ և թույլ կողմերը, որոնց պետք է ուղղվեն գերակա խնդիրների լուծումները, որոնք պետք է բերեն տնտեսական աճ, մարդկային կապիտալի ճշգրիտ օգտագործում հանրապետության ցանկացած տարածքում, որի արդյունքում պետք է ունենանք բարձր համախառն ներքին արդյունք, ավելացված արժեք, աշխատավարձ, աշխատատեղ, և այլն։
«ՀՀ ռազմավարության ընդունելուց հետո, երկրորդ հիմնական փուլը համարվում էր 10 մարզային ռազմավարությունների ստեղծումը: Երևանն այս տարածքային համաչափ զարգացման գործընթացից, չի կարելի ասել, որ դուրս է, այն ունի որոշակի փաստաթղթեր՝ զարգացման տեսակետից, ռազմավարության ուղղությունների տեսակետից»,-նշել է Դավիթ Լոքյանը:
Նրա տեղեկացմամբ՝ իրենք դեկտեմբեր ամսից համապատասխան փորձագետների և մարզերի մասնագետների աշխատանքի արդյունքում ձևավորել են 10 ռազմավարություն, որոնք, նախարարի գնահատմամբ, հրաշալի փաստաթղթեր են՝ տվյալ մարզի ամբողջական ինֆորմացիան կրող, վերլուծություններով ամփոփված, չափորոշիչները ֆիքսած, գերակա ուղղությունները ֆիքսած:
«Դրանք աշխատանքային փաստաթղթեր են մարզերի համար, առաջիկայում այդ ռազմավարությունները պետք է մտնեն գործնական, այսինքն՝ իրականացման փուլ: Սա կառավարության համար շատ կարևոր խնդիր էր: Մեզ համար հասկանալի է, որ մենք պետք է ֆիքսենք՝ որտեղ ենք և որտեղ ենք փորձում հասնել»,-ասել է Դավիթ Լոքյանը:
Նրա մեկնաբանմամբ՝ մարզերի ռազմավարություններում ֆիքսված է մեկ հաստատուն չափորոշիչ՝ մինչև 2025 թվականը յուրաքանչյուր մարզում պետք է 10 տոկոսի չափով ավելանա ոչ ֆորմալ գյուղատնտեսական աշխատատեղերի թիվը:
«Եթե մենք դիտարկենք, որ ՀՀ-ում մինչև 600 հազար և ավելի աշխատատեղ ունենք, 10 տոկոսի չափով ավելացնելու դեպքում երկրում համաչափ զարգացման արդյունքում մենք պետք է ունենանք 600 հազարից ավելի աշխատատեղ և մոտավորապես 4-5 հազար նոր ձեռնարկություններ ստեղծելու հնարավորություն»,-ասել է տարածքային կառավարման և զարգացման նախարարը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26