Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի երիտասարդաց միության «Ծառայություն Հայաստանին» և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդաց միության «Առաքելություն դեպի Հայաստան» կամավորական ծրագրերի մասնակիցներին՝ ուղեկցությամբ խմբերի ղեկավարներ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի (Մինեսոտայի Ս. Սահակ եկեղեցի) և Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Զաքարյանի (Կալիֆորնիայի Ս. Կարապետ եկեղեցի):
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ ասվում է. «Հանդիպման սկզբում քահանա հայրերը Նորին Սրբությանը ներկայացրեցին խմբերի` Հայաստան այցելության նպատակը և կամավորական ծառայության ոլորտները, որից հետո երիտասարդներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետն իր ուրախությունը հայտնեց երիտասարդ հայորդիների Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` գոհունակությամբ հաստատելով, որ Սփյուռքի հայոց թեմերի կողմից հաճախ կազմակերպվող այցելությունները Հայաստան իրենց անջնջելի հետք են թողնում երիտասարդների կյանքում` առիթ ընձեռելով նրանց զորանալու իրենց ինքնությամբ, ճանաչելու և հաղորդակցվելու հայրենիքի ազգային և հոգևոր արժեքներին:
Գարեգին Բ Կաթողիկոսը պատգամեց հայորդիներին հպարտությամբ կրել հայի անունը, հպարտության զգացումով վկայել այն արժեքների մասին, որոնք դարերի ընթացքում կերտվել են հայ ժողովրդի կողմից, և իրենց ինքնության բարձր գիտակցությամբ իրագործել սեփական առաքելությունն ազգային կյանքում:
Նորին Սրբությունը ողջունեց երիտասարդների կողմից տարբեր հաստատություններից ներս իրականացվող կամավորական աշխատանքը` կարևոր նկատելով այն նախ իրենց քրիստոնեական նկարագրի ձևավորման համար: Վեհափառ Հայրապետը գնահատեց նաև նրանց ծառայանվիրումի և պատրաստակամության ոգին` հորդորելով, հավատարիմ տերունավանդ պատվիրաններին, կյանքի ընթացքում մշտապես իրենց կարողություններն ու հմտությունները ի սպաս դնել մարդասիրական ու բարեսիրական կամավորական ծրագրերին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 20-րդ դարի պատմությանը` մասնավորապես խոսելով Հայոց Ցեղասպանության և Խորհրդային իշխանության տարիներին Եկեղեցու կրած կորուստների և հաղթահարած դժվարությունների մասին: Նորին Սրբությունը նաև ներկայացրեց Հայաստանի անկախացումից հետո Եկեղեցու կողմից իրականացված լայնածավալ գործունեությունը և ազգօգուտ ծրագրերը:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու առաքելությանը, Սփյուռքի երիտասարդությանը Եկեղեցու և հայրենիքի շուրջ համախմբելու ուղիներին, ինչպես նաև եկեղեցական կյանքին կանանց մասնակցությանը:
Վերջում Նորին Սրբությունը հայորդիներին մաղթեց լինել ազգի արժանի զավակներ և կարողանալ իրենց ազգանվեր ծառայությամբ օգտակարություն բերել իրենց համայնքերին ու հայրենիքին:
Հանդիպումից հետո երիտասարդները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին»:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26