Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի երիտասարդաց միության «Ծառայություն Հայաստանին» եւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի երիտասարդաց միության «Առաքելություն դեպի Հայաստան» կամավորական ծրագրերի մասնակիցներին՝ ուղեկցությամբ խմբերի ղեկավարներ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի (Մինեսոտայի Ս. Սահակ եկեղեցի) եւ Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Զաքարյանի (Կալիֆորնիայի Ս. Կարապետ եկեղեցի):
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպման սկզբում քահանա հայրերը Նորին Սրբությանը ներկայացրեցին խմբերի` Հայաստան այցելության նպատակը եւ կամավորական ծառայության ոլորտները, որից հետո երիտասարդներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետն իր ուրախությունը հայտնեց երիտասարդ հայորդիների Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` գոհունակությամբ հաստատելով, որ Սփյուռքի հայոց թեմերի կողմից հաճախ կազմակերպվող այցելությունները Հայաստան իրենց անջնջելի հետք են թողնում երիտասարդների կյանքում` առիթ ընձեռելով նրանց զորանալու իրենց ինքնությամբ, ճանաչելու եւ հաղորդակցվելու հայրենիքի ազգային եւ հոգեւոր արժեքներին:
Գարեգին Բ Կաթողիկոսը պատգամեց հայորդիներին հպարտությամբ կրել հայի անունը, հպարտության զգացումով վկայել այն արժեքների մասին, որոնք դարերի ընթացքում կերտվել են հայ ժողովրդի կողմից, եւ իրենց ինքնության բարձր գիտակցությամբ իրագործել սեփական առաքելությունն ազգային կյանքում:
Նորին Սրբությունը ողջունեց երիտասարդների կողմից տարբեր հաստատություններից ներս իրականացվող կամավորական աշխատանքը` կարեւոր նկատելով այն նախ իրենց քրիստոնեական նկարագրի ձեւավորման համար: Վեհափառ Հայրապետը գնահատեց նաեւ նրանց ծառայանվիրումի եւ պատրաստակամության ոգին` հորդորելով, հավատարիմ տերունավանդ պատվիրաններին, կյանքի ընթացքում մշտապես իրենց կարողություններն ու հմտությունները ի սպաս դնել մարդասիրական ու բարեսիրական կամավորական ծրագրերին:
Վերջում Նորին Սրբությունը հայորդիներին մաղթեց լինել ազգի արժանի զավակներ եւ կարողանալ իրենց ազգանվեր ծառայությամբ օգտակարություն բերել իրենց համայնքերին ու հայրենիքին:
Հանդիպումից հետո երիտասարդները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26