«Պարոն Մուկուչյան, մենք ուզում ենք հասկանալ, ի՞նչ եք կարծում, բնության մեջ վարչական ռեսուրսի չարաշահում երևույթը գոյությո՞ւն ունի, թե՞ դա մութ ուժերի չար երևակայության և դավադրությունների արդյունք է»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդման քննարկման ժամանակ նման հարցով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին դիմեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև հարցրեց, թե դպրոցի տնօրենը ի՞նչ կարող է անել, ինչ կարող է չանել.
«Կարո՞ղ է իր աշակերտի ծնողին գրել ցուցակի մեջ, անել դա աշխատանքի ժամին:
Կամ ոստիկանության ՊՊԾ գնդի հրամկազմը կարո՞ղ է ընտրողների ցուցակ գրել և ֆաքս անել ՀՀԿ նախընտրական շտաբ»:
«Ասեք ո՞րն է վարչական ռեսուրսի չարաշահում, որովհետև ձեր նկարագրած կամ վարչական ռեսուրսի չարաշահումը նման է կատվին՝ ոնց շպրտում ես, կանգնում է ոտքերի վրա, կամ էլ ձեր խոսքերից հիշեցի սովետական միության հայտնի ասացվածք, որ սովետական միության կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր՝ սովետական միությունում սեքս չկա: Հիմա ձեր ասածով ստացվում է, որ Հայաստանում վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրակաշառք չկա»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Տիգրան Մուկուչյանն ասաց, որ Ընտրական օրենսգրքով սահմանված է, թե որը կարող է համարվել վարչական ռեսուրսի չարաշահում:
«Բնականաբար, հանձնաժողովը պետք է նշված հարցերի վերաբերյալ իրավական գնահատականներ տա այն տիրույթում, որն ամրագրված է օրենսգրքով՝ կանոնակարգումների տիրույթով»,- նշեց ԿԸՀ նախագահը:
Նիկոլ Փաշինյանի հաջորդ հարցը վերաբերում էր Երևանի ավագանու ընտրություններին, մասնավորապես նա հետաքրքրվեց, թե քաղաքապետի ընտրություններում Արտակ Սարգսյանի հսկողության տակ գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտակայքից գտնվել է փաստաթղթերի փաթեթ, որը հրաժարվել եք քննության առնել, ինչո՞ւ չեք քննել այդ փաստերը, որտեղ ՀՀԿ–ի կողմից ընտրակաշառք բաժանելու ապացույցներ կան՝ անուն-ազգանուններով, հեռախոսի համարներով:
Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այսօրվա իր ներկայացրած հաղորդումն ԱԺ ընտրությունների վերաբերյալ էր, փաթեթի հետ կապված խնդիրն առնչություն չունի ԱԺ ընտրության հետ:
«Այդ փաթեթը ձեր կողմից ներկայացվել է իրավապահ մարմիններին, քննություն են իրականացնում: Իսկ հիմա եկեք հանձնաժողովի կողմից փորձենք ընկալել դրանց քննության հետ կապված հնարավորությունները. կային թղթեր, որոնց վրա ամսաթիվ, տարրական ատրիբուտները չկային, գտնվել էին ինչ-որ անհայտ աղբյուրից կամ, ինչպես նշվում է, աղբարկղից, և նշվածով պայմանավորված էլ իրականացվել է գնահատումը: Կարծում եմ, որ ներկայացվածի տիրույթում այլ բան չէր կարող անել հանձնաժողովը: Իսկ հանձնաժողովի առումով նշեմ, որ որևէ մեկին ոչ արդարացնելու, ոչ պաշտպանելու խնդիր դված չէ, չէր էլ կարող դրվեր»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Նկարագրեցիք ամբողջ պրոբլեմատիկան: Ասում եք՝ օրենքում գրված է: Մենք նայում ենք այդ օրենքում, գրածից երևում է վարչական ռեսուրս, դուք նայում եք՝ չի երևում: Այստեղ քաղաքական, կամ իրավաբանական, կամ տեսողության հարց է: Տեսողության հարց է:
Հիմա ասում եք փաստաթղթի պծիչկեն ճիշտ դրած չէ, այս բանը ճիշտ դրած չէ:
Հիմա կարո՞ղ եք ասել՝ ի վերջո Հայաստանի Հանրապետությունում սեքս կա, թե ոչ՝ նկատի ունեմ ընտրակաշառքը և վարչական ռեսուրսի չարաշահումը: Եթե հայտարարում եք ոչ չկա, մենք դա կընդունենք ի գիտություն»:
Տիգրան Մուկուչյանն ասաց. «Ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ մեր որոշումում ձեր վկայակոչած բոլոր հարցերի պատասխաններն իրենց վերջնական գնահատականը ստացել են»:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26