2000 թվականից Կալիֆոռնիայում բնակվող հայ ռեժիսոր Վահե Խաչատրյանի «Լույսի շողեր» կինոնկարն անդրադառնում է ամերիկահայ տաղանդավոր նկարիչ Նորիկ Դիլանչյանի կյանքին: Ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Համահայկական համայնապատկեր» ազգային մրցույթում: Դրա մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսորը:
«Իմ կյանքում եկավ մի փուլ, երբ ես վստահ էի, որ արվեստի բոլոր ճյուղերից ամենաներկայանալին նկարչությունն է ու դրանով կարելի է գրավել ողջ աշխարհը: Այն կապված չէ տեխնոլոգիական վերելքների կամ արտադրական կազմակերպությունների հետ: Կարծում եմ` այդ գաղափարն ինձ խթանեց ստեղծել այս ֆիլմը»,-ասաց Վահե Խաչատրյանը:
Նրա խոսքով` հերոսը հետաքրքիր նկարիչ է: «Նա նաև հաջողակ բիզնեսմեն է իր գործում, սակայն արվեստը դրանից չի տուժում: Նորիկը նաև լավ մանկավարժ է ու կարողանում է արտասահմանում հայ պահել հայ երեխաներին, օգնում արժևորել պատմական, համամարդկային արժեքները»,-ընդգծեց ռեժիսորը:
Ֆիլմը փորձում է բացահայտել ամերիկահայ տաղանդավոր նկարիչ և ուսուցիչ Նորիկ Դիլանչյանի հաջողության ուղին: Կինոժապավենում շոշափվող բազմաթիվ հարցեր բնորոշ են արտագաղթած արվեստագետներին, որոնք ապրում են` ներքին պայքար մղելով նոր հասարակության ժամանակակից հոսանքների և սեփական ինքնության միջև:
«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։
«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01