Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական զինուժի կողմից իրականացված վայրագությունները միջազգային կառույցներին ներկայացնելու համար Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ահռելի փաստահավաք աշխատանք է արվել. հրապարակվելու է դրանց վերաբերյալ անգլերեն երրորդ զեկույցը: Ազգային ժողովում «2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման քննարկմանն այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի հարցին: «Ապրիլյան պատերազմի օրերին ես Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպանի խնդրանքով Արցախում էի: Մենք իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ, հրապարակվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, որը դրվել է Եվրոպական դատարան ներկայացված գանգատների հիմքում»,-նշեց նա:
Արման Թաթոյանը հավելեց, որ ինքն այդ հարցով քննարկում է ունեցել ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ: «Այդ առումով բացառիկ էր Եվրոպայի խորհրդի շենքում Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ասուլիսն այդ զեկույցների շրջանակներում: Ընդհանրապես, այս բնույթի աշխատանքներն այնպիսին են, որ պետք է անընդհատ աշխատանք տարվի համատեղ ուժերով»,- ասաց Թաթոյանը:
Պատգամավոր Կորյուն Նահապետյանին հետաքրքրում էր, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ադրբեջանական զինուժի կողմից վայրագությունների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Արման Թաթոյանն ընդգծեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող միջազգային դատական ատյաններ դիմել: «Մեր խնդիրն է փաստահավաք աշխատանքներ իրականացնել և դա ներկայացնել միջազգային կառույցներին: Այս հարցում նաև պետք է անընդհատ ցույց տրվի Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կատարած ահռելի աշխատանքը»,- եզրափակեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55