Ստամբուլում բնակվող հայ երիտասարդի կյանքի մասին պատմող «Մուրատ» կինոնկարը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում: Ֆիլմը ստեղծել են երիտասարդ ու խոստումնալից ռեժիսորներ Մարինե և Սոնա Քոչարյանները: Հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նրանք խոսեցին իրենց հերոսի ու ֆիլմի ստեղծման գաղափարի մասին:
«Մեր հերոսը Մուրատն է, երիտասարդ տղա, որն ապրում է Ստամբուլում: Նրա միջոցով մենք տեսնում ենք Ստամբուլը, որն այնքան էլ չի համապատասխանում մեր նախնական պատկերացումներին: Ֆիլմը մեզ համար հետաքրքիր ճանապարհորդություն էր, որի ընթացքում բազմաթիվ բացահայտումներ արեցինք: Մենք տեսնում ենք, թե ի՞նչ երազանքներ, ցանկություններ ունեն բնակիչներն ու Մուրատը»,- նշեց Մարինե Քոչարյանը:
Սոնա Քոչարյանի խոսքով` ինքը և Մարինեն շատ հեշտ են համագործակցում ու չեն պատկերացնում աշխատանքն առանձին:
Կինոնկարը պատմում է հայ երիտասարդի ինքնության որոնման մասին: Երիտասարդի, ով ապրում է Ստամբուլի մի անկյունում: Քաղաքը որպես մշակութային խառնարան մշտապես սնում է Մուրատի կյանքը, իսկ նրա առօրյան երանգավորում են մարդիկ`նույնքան բազմազան, որքան քաղաքը, նաև թուրքական սուրճն ու թեյը, ձուկն ու ռաքին, քաղաքի եռուզեռն ու շոգենավի խաղաղ ընթացքը: Ստամբուլը Մուրատի համար պարզապես բնակության վայր չէ, այլ հայրենիք: Ինչպե՞ս են իրար վրա փոխազդում մարդն ու հասարակությունը, հիշողությունն ու ներկան, ազգայինն ու համամարդկայինը:
«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։
«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55