Ermenihaber.am-իփոխանցմամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աֆրիկա կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էրդողանն առաջ է քաշել այն պնդումը, թե Հոլոքոստի և 1915թ. դեպքերի միջև որևէ նմանություն չկա: Որպես ապացույց՝ Թուրքիայի նախագահը վկայակոչել է ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը (Փերինչեք-Շվեցարիա դատավարության վերաբերյալ. - խմբ.):
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք կարելի է Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը մեկնաբանել որպես պատասխան քայլ փախստականների հարցում Թուրքիայի վարած քաղաքականությանը, Էրդողանը պատասխանել է.
«Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են փախստականների հետ ընդունման համաձայնագիրը և առանց անցագրի ռեժիմը, առնչվում են միայն Եվրամիությանը»: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ այս երկու ծրագրերը պետք է միաժամանակ կյանքի կոչվեն, հակառակ դեպքում Թուրքիան կարող է չկատարել պարտավորությունների իր մասը:
Իսկ հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Թուրքիան՝ ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի քայլի, Էրդողանը նշել է.
«Գերմանիայի խորհրդարանի որոշումը լավ նախանշան չէ: Բայց նախ պետք է հարկ եղածի պես ծանրութեթև անենք: Զայրույթով գործի անցնելն ու վնասով ավարտելը մեզ պատիվ չի բերի»:
Էրդողանն ընդգծել է նաև, որ դեռևս վաղ է խոսել Գերմանիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին: Սակայն հավելել է.
«Այստեղ ինչ-որ արտաքին ուժ կա: Ինչո՞ւ: Որովհետև քվեարկության ընթացքում մեկ ձեռնպահ, մեկ դեմ գրանցվեց, և եղան նաև քվեարկությանը չմասնակցողներ: Միթե այս հարցը Գերմանիայի համար այդ աստիճան ազգային նշանակություն ունի: Այդ դեպքում ինչո՞ւ այս որոշումը չընդունվեց 1915թ. դեպքերի հարյուրամյակին՝ անցյալ տարի: Այս հանգամանքները, իհարկե, մտածելու տեղիք են տալիս: Նրանք պետք է որ վերևից համապատասխան հրահանգ ստացած լինեն, որ նման քայլ կատարեցին: Հիմա ինձ հետաքրքիր է, թե գերմանացի պաշտոնյաները ինչ երեսով են նայելու իմ, մեր վարչապետի աչքերին»:
Իսկ հարցին, թե արդյոք Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների ներկա իրավիճակը կարող է բացասաբար ազդել Թուրքիա-ԵՄ բանակցությունների գործընթացի վրա, Էրդողանը պատասխանել է, թե այս իրադարձությունը պետք է գնահատել միայն Թուրքիա- Գերմանիա հարաբերությունների շրջանակներում: Ըստ նրա՝ ԵՄ-Թուրքիա փոխհարաբերությունները այս համատեքստում դիտարկելը ճիշտ չէ:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55