ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում արդարադատության ոլորտում սպասվող բարեփոխումներին և նշեց, որ դրանց հիմքը Սահմանադրության, միջազգային նորմերով ամրագրված մարդու իրավունքների երաշխավորման քաղաքականության մշակումն է:
«Հիմնական թիրախները Սահմանադրությունից բխող օրենքների փոփոխությունն է և հիմնական ուղղությունը նորարարական լուծումների միջոցով արդարդատության նպատակների ապահովումը, ինչը նշանակում է, որ մենք փորձելու ենք թե՛ ավանդական, թե՛ նորարարական գործիքների միջոցով ապահովել արդարադատության համակարգի թափանցիկությունը»,-ասաց նա:
Անդրադառնալով դատական համակարգին՝ Սուրեն Քրմոյանը նշեց, որ վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնց փորձել են լուծում տալ:
«Դատական համակարգը պետք է լինի հստակ տարանջատված և բալանսավորված: Մենք թիրախավորել ենք դատարանների և դատավորների ներքին անկախության երաշխիքները, որպես գործիք ամրագրել ենք էլեկտրոնային գործիքակազմը»,- ասաց նա և ավելացրեց, որ ընթացակարգերն են պարզեցնելու, ժամկետներն են կրճատելու և ներդնելու են վեճերի լուծման այլընտրանքային տարբերակ:
Փոխնախարարը հայտնեց, որ նախատեսում են ընդլայնել անվճար իրավաբանական օգնություն տրամադրվող շահառուների շրջանակը, ինչպես նաև ներդնել մատչելի իրավաբանական օգնության համակարգը:
Ինչ վերաբերում է քրեակատարողական համակարգին, ապա նա ներկայացրեց արդյունավետության բարձրացման ուղղությամբ սպասվող ծրագրերը և շեշտադրեց վերականգնողական համակարգը:
Նրա խոսքով՝ առաջին խնդիրը սոցիալական արդարության վերականգնումն է, որպեսզի անձը պատասխանատվություն կրի։ Փոխնախարարն այնուհետև անհրաժեշտ համարեց սոցիալական վերականգնողական ծրագրերը, ինչը, ըստ նրա, բերելու է կրկնահանցագործության նվազմանը:
«Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր ենք ներդնելու, նոր հմտություններ ենք տալու, որ զբաղվածության հարցը հեշտ լուծվի»,- ասաց նա և նշեց, որ աշխատանք է տարվելու, որպեսզի պոլիկլինիկական, հիվանդանոցային ծառայությունները համապատասխանեցվեց քաղաքացիական հիմնարկների աշխատանքին:
Սուրեն Քրմոյանը նաև նշեց, որ իրականացվելու են ինստիտուտցիոնալ բարեփոխումներ, օպտիմալացման ծրագրեր և կալանքը խափանման միջոցի կիրառման նվազման համար կիրառելու են այլընտրանքային խափանման միջոցներ: Փոխնախարարը կարևորեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը՝ նշելով, որ կոռուպցիայի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է դրա նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման քաղաքականություն վարել։
«Մենք ավարտում ենք մեր ռազմավարությունը և աշխատանք ենք տանում նոր ռազմավարության վրա»,-հավելեց նա:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44