ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությանը, ըստ որի իշխանությունները պարտավոր են ՊՊԾ գունդը գրաված խմբի գործով դատավարության ընթացքում ենթադրյալ ծեծի մասին օպերատիվ, մանրակրկիտ ու արդյունավետ հետաքննություն իրականացնել ու պատասխանատվության կանչել այն անձանց, ովքեր պատասխանատու են դաժան վարվեցողության համար։
Սուրեն Քրմոյանն ասաց, որ միջազգային կառույցը չէ, որ պետք է որոշի անձի մեղավորության, պատասխանատվության եղանակը:
«Համապատասխան քրեական գործ է հարուցվել, քննություններ է ընթանում, չմոռանանք նաև անմեղության կանխավարկածի մասին»,-ասաց նա և նշեց, որ Արդարադատության նախարարությունը կողմ է, որ հանցագործության մեջ բոլոր ներգրավվածներն անխտիր պատասխանատվության ենթարկվեն:
«Եթե անձը մեկ դեպքով չենթարկվի պատասխանատվության, շղթայական հետևանքներ է ունենալու: Հայաստան Հանրապետության իրավասու մարմիններն են ընդունելու որոշում և ոչ թե միջազգային կառույցը, իսկ նրանց բարձրացրած բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է խմբի անդամներից Արայիկ Խանդոյանին ծեծի ենթարկելուն և համապատասխան բուժօգնության ստանալուն, ապա նա ասաց, որ փաստը չի մեկնաբանում՝ ծեծել են, թե ոչ:
Սուրեն Քրմոյանը նշեց, որ ամեն ինչ անում են, որ ՔԿՀ-ներում գտնվող անձանց բուժօգնություն տրամադրվի, և ՔԿՀ-ները ունեն այդ կարողությունները: Նա ասաց, որ դիտարկում են բուժանձնակազմի անկախության հետ կապված հարցերը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26