ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շրջայց կատարեց Երեւանի «Կենտրոնական» եւ «Հարավային» ավտոկայարաններով։
Նախարարությունից հայտնում են, որ նախարարի ուշադրության կենտրոնում էին չվացուցակներին, ուղեւորափոխադրումների որակին, սպասասրահների հարմարավետությանն առնչվող խնդիրները, ինչպես նաեւ ուղեւորափոխադրումների ոլորտի մի շարք այլ հարցեր։
«Կենտրոնական» ավտոկայարանի տնօրենն ու փոխտնօրենը նախարարին ներկայացրին աշխատանքային գործընթացը։ Նշեցին, որ տոմսերը վաճառվում են տոմսարկղերում, մեքենաներն էլ մեկնում են ըստ սահմանված ժամանակացույցի, առանց ժամային շեղումների։ Ուղեւորները հաստատեցին, որ տոմսը գնել են, ճիշտ ժամին շարժվում են։ Չնայած առկա դրական տեղաշարժերին, տոմսերը դեռ ավանդական՝ տոմսարկղային եղանակով են վաճառվում, տոմսարկղերի մոտ հերթեր են գոյանում։
Ավտոկայարանի տնօրենը նշեց, որ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, որպեսզի կարճ ժամանակահատվածում անցում կատարեն տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգին:
Վահան Մարտիրոսյանը հետաքրքրվեց նաեւ ավտոկայարանում տեղակայված բուժկետի գործունեությամբ։ Նշվեց, որ մինչեւ երթուղի դուրս գալը վարորդները բուժզննում են անցնում։ Հաճախ նաեւ ուղեւորներն են դիմում։
Նախարարի ուշադրությունը գրավեց նաեւ ավտոկայարանի տարածքում մեկնման համար նախատեսված հատվածներում կայանած մեքենաների, այդ թվում՝ տաքսիների առատությունը։ Տնօրենը պատճառաբանեց, որ ուղեւորներին ճանապարհելու եւ դիմավորելու եկած մեքենաներ են։
Նախարարը հանձնարարեց այդ մեքենաների համար կայանման տարածք առանձնացնել եւ թույլ չտալ, որ կուտակումները խանգարեն կանոնավոր ուղեւորափոխադրող տրանսպորտային միջոցների կայանելուն ու ելումուտին։ Իսկ տաքսիները կկանգառեն նախատեսված վայրերում։
Խնդրահարույց են նաեւ ավտոկայարանի շենքային պայմանները. տասնյակ տարիներ չվերանորոգված շենքի տանիքը կաթում է, սանհանգույցները վատ վիճակում են:
Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց կազմել նախահաշիվ, որպեսզի անհրաժեշտ գումարի առկայության դեպքում խնդիրներին աստիճանական լուծում տրվի:
«Հարավային» ավտոկայարանից ուղեւորափոխադրումներ են կատարվում դեպի Հայաստանի հարավային բնակավայրեր՝ Մասիս, Արտաշատ, Արարատ, Դվին, Գորիս, Մեղրի եւ այլ ուղղություններով։
Ավտոկայարանում սպասասրահ չկա։ Այդ նպատակով սկսված շենքի շինարարությունն ընդհատվել է՝ շինարարի կողմից շինարարության նորմերի խախտումների պատճառով։
Մինչ խնդիրների կարգավորումը՝ մի փոքր տարածք է առանձնացվել, մի քանի նստարաններ են տեղադրվել։
Նախարարը հանձնարարեց կարճ ժամանակում ավտոկայարանի տարածքն առանձնացնել, բարեկարգել, լուծել սպասասրահի կառուցման խնդիրները, ուղեւորների համար նորմալ պայմաններ ապահովել։
Ավտոկայարանների գործունեությունը գտնվում է նախարար Վահան Մարտիրոսյանի ուշադրության կենտրոնում։ Տրանսպորտային երթուղիները պետք է հասանելի եւ հարմարավետ լինեն Հայաստանի բոլոր բնակավայրերի բնակիչների համար։
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26