Հուլիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» ընկերակցության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիայի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ ում ԻԻՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-իրանական համագործակցությունն աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ պատահարներին ու աղետներին համատեղ արձագանքման ոլորտում՝ Իրանի «Կարմիր մահիկի» ընկերակցության հետ համատեղ աշխատանքի միջոցով: Վերջինս Իրանում գործում է շուրջ 95 տարի և ունի մոտ 9000 աշխատակից:
Անդրադառնալով տարածաշրջանում աղետների ռիսկի կանխարգելման, խոցելիության բացահայատման ու բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման հիմնահարցերին՝ կողմերը քննարկել են փորձի փոխանակման և համատեղ ուսումնավարժանքի կազմակերպման հնարավորությունները:
Իր խոսքում ԱԻ նախարարը հատկապես կարևորել է իրանական փորձը նահանգային մակարդակում աղետների ռիսկի կառավարման և արագ արձագանքման ոլորտում՝ նշելով, որ Հայաստանը կարիք ունի ուժեղացնելու ճգնաժամային արագ արձագանքման համակարգը մարզերում:
Կողմերն անդրադարձել են նաև փրկարարական կամավորական ուժերի ձևավորման հնարավորություններին ու մեխանիզմներին, փրկարարների համար առաջին բուժօգնության դասընթացների կազմակերպմանը՝ վերջիններիս բուժպատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:
Հաշվի առնելով ԻԻՀ-ի և ՀՀ-ի միջև ակտիվ զբոսաշրջությունը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Իրան ավտոճանապարհին համատեղ հերթապահությունների իրականացման վերաբերյալ: Նախարար Տոնոյանը նաև նշել է, որ հանձնարարել է Սյունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնում ընդգրկել պարսկերեն լեզվին տիրապետող մասնագետներ, որպեսզի իրանցի զբոսաշրջիկները «911» ահազանգելու դեպքում հնարավորինս հեշտ սպասարկվեն:
Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Աղետների բժշկության կենտրոն՝ ծանոթանալու վերջիններիս գործառույթներին ու տեխնիկական հագեցվածությանը: 
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44