«Իրավունք» թերթը գրում է. «ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր հարցազրույցներից մեկում, ըստ էության, պնդել է, որ ՀՀԿ-ն ընտրակաշառքը է բաժանել. «Չէ, մենակ այդպես չէ, մեկ ուժ չէ, մի քանի ուժեր են այդ հարցի մեջ առնչված եղել: Մի ուղղությամբ պետք չէ սլաքներն ուղղել, ես երևույթն եմ ասում: Եթե կա պահանջարկ, առաջարկող կլինի: Հարցը միայն իշխանության և ընդդիմության մեջ չէ: Իհարկե, ավելի մեծ հնարավորություններ՝ այդ ռեսուրսն օգտագործելու, ունեն իշխանությունները, բայց դա չի արդարացնում այն մարդկանց, որոնք կաշառք ստանալու ակնկալիք ունեին: Քաղաքացիների մեծ մասն ընտրությունները համարում է փող աշխատելու միջոց»:
Ու թեև սույն դաշնակցական գործիչը այդ «մեղքը» չի համարում բացառապես իշխող կուսակցության մենաշնորհը, այնուամենայնիվ, ըստ որոշ տեղեկությունների, այդպիսի քայլը զայրույթ է առաջացրել ՀՀԿ-ում, ուր դա համարել են կոալիցիոն գործընկեր ուժին ոչ վայել գործելակերպ:
Ասում են, թե այդ թեմայի շուրջ կոալիցիոն գործընկերների միջև եղել է բավական կոշտ խոսակցություն, և ընկեր դաշնակներին հասկացրել են, որ ոչ հուսալի գործընկերոջ վարքագիծ դրսևորելը կարող է հանգեցնել նրան, որ 2018-ին բանը հասնի երկու կուսակցությունների հարաբերությունների վերանայման:
Ըստ ամենայնի, հանրապետականները հոգնել են դաշնակցական «ֆոկուսներից», երբ ՀՅԴ-ն ինչ-որ պահերի սկսում է «կոտոշ ցույց տալ»՝ ձգտելով սակարկության նոր առիթների և նոր արտոնությունների ձեռք բերման»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44