Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է բանակում ծեծի հետևանքով2015 թ-ին հոգեկան խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի բողոքը:
Tert.am-ի հետ զրույցում պաշտպանը նշեց, որ կարճված գործը հետ է ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Արա Ղարագյոզյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել դատաիրավական իրավունքի խախտում, ուստի որոշում է կայացրել է 2017թ. հունվարի 16-ի գործի կարճման որոշումը բեկանել։
«Նշվում էր, որ պաշտպանը դատախազին չի բողոքարկել, բայց ես բողոքարկել էի, ստացել էի մերժում, նախաքննությունը թերի էր իրականացվել, չի կատարել զինծառայողի նկատմամբ խոշտանգման դեպքը բացահայտելու իր պոզիտիվ պարտականությունը»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ Արթուր Հակոբյանը 2015թ. նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երևանի կայազորային հոսպիտալ էր տեղափոխվել: Արթուրն ու նրա հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը՝ հարբած վիճակում:
Արա Ղարագյոզյանը նշեց, որ այս պահին իր պաշտպանյալը հիվանդանոցում չի գտնվում, բայց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ–ի բժիշկների և հոգեբանների ուշադրության կենտրոնում է:
«Վիճակը համեմատաբար լավացել է, բայց ամբողջովին չի վերականգնվել, հետևաբար չի կարողանում աշխատել, ավելին` մինչև հիմա չի լուծվել նրա զինվորական թոշակ ստանալու հարցը, նախարարին դիմել ենք պատասխան չկա, Արթուրի մոտ հոգեկան խնդիրներ են առաջացել մեկ տարի երեք ամիս ծառայելուց հետո ծեծի հետևանքով»,- մանրամասնեց նա:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26