Իրազեկ և պաշտպանված սպառող Հ/Կ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց խաղալիքների շուկայում կատարված ուսումնասիրությունները:
Նա նշեց, որ խնդիր է տեսնում, որ համապատասխան փաստաթղթերի հիման վրա երկիր ներմուծված ապրանքը սահմանում հիմնականում չի ստուգվում, չնայած երկրի ներսում պետք է սերտիֆիկացում անցնի:
«Երկրորդային շուկայում՝ խանութներում, վերավաճառողների մոտ 98 տոկոսում բացակայում է սերտիֆիկատը, ինչը նշանակում է, որ ոչ մեկ չի կարող ասել՝ խաղալիքը վտանգավո՞ր է, թե ոչ»,-ասաց նա և նշեց, որ իրականում խաղալիքի գինը որակի հետ կարող է կապ չունենալ, այսինքն` հնարավոր է, որ էժան խաղալիքն անվնաս լինի, իսկ թանկը՝ հակառակը:
Բաբկեն Պիպոյանն ասաց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ նմուշներն ուղարկվել են արտերկիր փորձաքննության, խախտումներ են հայտնաբերվել:
Նա նշեց, որ սոցհարցում են իրականացրել քաղաքացիների և տնտեսվարողների շրջանում և պարզվել է, որ քաղաքացիներից ոչ բոլորն են մասնագիտացված խանութներից ձեռք բերում խաղալիքներ։
«Եթե խաղալիքը չունի սերտիֆիկատ, ապա որևէ մեկը չի կարող երաշխավորել նրա անվտանգությունը»,-ասաց նա:
Բաբկեն Պիպոյանն ասաց, որ մշակութային խնդիր է, որ քաղաքացիները չեն պահանջում սերտիֆիկատ: Նա նշեց, որ խաղալիքի բացասական հատկությունները մեկ օրում չէ, որ կարող են ի հայտ գալ, և հնարավոր է՝ խաղալիքը քաղցկեղածին հատկություն ունենա:
«ՀՀ-ում գոյություն չունի ոչ մի խանութ, որ յուրաքանչյուր խաղալիքի խմբաքանակի համար ունենա սերտիֆիկատ»,-ասաց նա:
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
16:33
16:31
16:28
16:04
15:47
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44