Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Մաքսիմ Վենգերովին, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում ս. թ. հուլիսի 4-12-ը անցկացվող «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի գալա համերգին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Ողջունելով անվանի մշակութային գործչին Հայաստանում՝ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ փառատոնի շրջանակներում հերթական անգամ հայ հանդիսատեսին հնարավորություն է տրվում վայելելու վիրտուոզ ջութակահար, դիրիժոր Մաքսիմ Վենգերովի բարձր արվեստը, հիանալու նրա տաղանդով և կրկին զգալու հայ ժողովրդի նկատմամբ մաեստրոյի ջերմ վերաբերմունքը: Հատկապես երիտասարդության շրջանում երաժշտական կրթությանը, դաստիարակությանը նպաստելու նպատակով Հայաստանում պարբերաբար անցկացվող դասական երաժշտության փառատոնները, համերգները, Նախագահի համոզմամբ, վկայում են իրական արժեքների և հավերժական բարձր արվեստի նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմունքի մասին:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ինչպես Մաքսիմ Վենգերովի, այնպես էլ մինչ այժմ Հայաստան ժամանած բազմաթիվ հեղինակավոր երաժիշտների մեծ ներդրումը երիտասարդության շրջանում երաժշտական կրթության գործում և շնորհակալություն հայտնել հայ երիտասարդ կատարողներին իրենց օրինակով ոգեշնչելու, նրանց համար վարպետության դասեր անցկացնելու համար:
«Մենք, իհարկե, շնորհակալ ենք, որ Դուք 2015 թվականին Բրյուսելում մասնակցեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին, ինչը ևս մեկ անգամ հաստատում է Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին»,-Մաքսիմ Վենգերովի հետ հանդիպմանն ասել է Հանրապետության Նախագահը:
«Մեծարգո՛ Նախագահ, որպես երաժիշտ՝ հաճելի է լսել ինձ համար մեծապես կարևոր այն արժեքների մասին, որոնք վկայակոչեցիք:
Յուրաքանչյուր պետություն, որը գնահատում է համամարդկային մշակութային արժեքները, մասնավորապես՝ երաժշտությունը, իմ կարծիքով, ունի մեծ հեռանկար և լավ ապագա յուրաքանչյուր ոլորտում:
Շատ շնորհակալ եմ Ձեզ` մշակույթին, հատկապես երաժշտությանը, Ձեր աջակցության համար: Անհամբերությամբ սպասում եմ երևանյան իմ համերգին և հուսով եմ կրկին ստանալ հայ հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը»,-ասել է անվանի երաժիշտ Մաքսիմ Վենգերովը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55