Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի (ՊՊԾ) գրավման 14-ի գործով արտագնա դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Այսօր պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին և, բացի այդ, միջնորդեց, որպեսզի դատարանը դատական նիստերի դահլիճ բերի այն ամբաստանյալներին, ում նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել:
«Բավարարեք մեր միջնորդությունը և նիստերի դահլիճ բերեք ամբաստանյալներին, որպեսզի կարողանանք արդյունավետ աշխատել»,-ասաց պաշտպան Հրանտ Գևորգյանը:
Պաշտպանի խոսքով՝ իրենց պաշտպանյալների հետ պետք է խորհրդակցեն, որպեսզի իմանան՝ արդյոք դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքեր կան, թե ոչ:
«Նրանք իրենց զրկել են այդ իրավունքից»,-ասաց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ դատավորին ինքաբացարկ հայտնելու հիմքերից մեկն էլ այն է, որ դատավորը չի առաջնորդվում Քրեական դատավարության օրենսգրքով. «Մենք իրավունք ունենք բազմաթիվ միջնորդություններ ու հայտարարություններ անելու, որը Դուք թույլ չեք տալիս»:
«Դուք կողմնակալ եք, Դուք պաշտպանական կողմին եք մեղադրում նիստերն անհարգի ձգձգելու մեջ, սակայն քիչ առաջ մեկ ժամ ընդմիջում հայտարարեցիք առանց պատճառի: Պաշտպանական կողմը գտնում է, որ Դուք չեք ցանկանում, որ նիստերը շարունակվեն»,-ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Դատավորը մեկ ու կես ժամ ընդմիջում հայտարարեց և հեռացավ խորհրդակցական սենյակ փաստաբանների միջնորդությունը քննելու համար: Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26