ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքներին՝ ասաց.
«Եղել եմ երկու տարածքներում, որտեղ աշխատում են իսպանական և չինական ընկերությունները։ Երբ գարնանն ասում էի, որ խնդիրներ կային, հիմա այլևս չկան, և դրա համար շինարարությունն ուշանում էր։ Հիմա ակտիվ շինարարություն է ընթանում։ Արդեն ահագին բետոնապատման աշխատանքներ են արվել, մինչև ամսվա վերջ կունենանք մոտ 4 կմ-ից ավելի բետոնացված տարածք։ Իսպանական ընկերությունն օրական միջինը 300 մետր բետոնապատում է իրականացնում՝ զուգահեռ պատրաստելով հիմքերը, իսկ չինական ընկերություններն աշխատում են Թալին-Գյումրի հատվածում։
Այնտեղ էլ, համեմատած անցած տարվա վերջին, շինարարական աշխատանքները սկսելուց հետո բավականին ակտիվացում է նկատվում, և ռեալ արդյունքներ կան»։
Հարցին, թե ե՞րբ կավարտվի Գյումրի-Երևան հատվածի շինարարությունը, նախարարը պատասխանեց՝ 2019 թ. ամռանը։
Մեկ այլ հարցի, թե ինչքա՞ն գումար է հարկավոր Հյուսիս-Հարավ ճանապարհն ամբողջությամբ կառուցելու համար, Վ. Մարտիրոսյանը պատասխանեց, թե հստակ թիվ չի կարող ասել, որովհետև դեռևս հատվածներ կան, որ նախագծման աշխատանքները վերջնական չեն, դրանից հետո մրցույթներ պետք է լինեն, և մրցույթների արդյունքներից հետո նոր կարող են թիվ հայտարարել։
Խոսելով Հյուսիս-Հարավ ճանապարհի ծրագրի ընթացքում «փողերի փոշիացման և լվացման» հավանականության մասին՝ նախարարն ասաց. «Իմ գնահատականով՝ գումար չի լվացվել։ Եթե հարցն այդպես եք դնում, ինձնից պատասխանը չեք կարող ակնկալել։ Կարող եք ակնկալել, եթե ինչ-որ քննություն գնա դրան վերաբերող։ Ինչ վերաբերում է ինձ, ես ուսումնասիրում եմ այն չափով, ինչքանով մեր պարտականություններն են, և ես այդպիսի բան չեմ տեսնում»։
Հարցին, թե՝ բայց չեք էլ կարո՞ղ բացառել, նախարարը պատասխանեց. «Ես կասկածելու հիմք չունեմ»։
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26