Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր շրջայց է կատարել Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ ծանոթանալու կառույցի նոր աշխատաոճին: ՊԵԿ-ի կառուցվածքային փոփոխությունների շրջանակում նախկինում գործող չորս՝ Արարատյան, Միջազգային ճանապարհային փոխադրումների, Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների, Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատները վերակազմակերպվել են և նրանց գործառույթները բաշխվել են նորաստեղծ՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Արարատյան մաքսատուն-վարչությունների վրա: Դա նշանակում է, որ այդ մաքսատների գործառույթներն ամբողջությամբ վերապահվել են նոր ստեղծված կառույցներին:
Ըստ Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի, արդյունքում, չնայած կտրուկ ավելացել է աշխատանքի ծավալը, սակայն գրեթե առանց աշխատակիցների թվի ավելացման, Արարատյան մաքսատուն-վարչությունը կարողանում է ապահովել աշխատանքի բնականոն ռիթմը` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին մատուցելով բարձրորակ և արագ ծառայություն: «Հայտարարատուներն, ըստ էության, ամենաշատն Արարատյան մաքսատուն-վարչության հետ են առնչվում, հետևաբար աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով շենքում առանձնացվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ, որտեղ աշխատում են գանձումների համակարգման և հաշվառման բաժնի մասնագետները:
Գանձումներին առնչվող բոլոր գործառույթներն այժմ կենտրոնացվել են մեկ հարկի տակ, և քաղաքացին այլևս ստիպված չէ սենյակից սենյակ կամ հարկից հարկ գնալ, այլ նույն վայրում, ըստ անհրաժեշտության, կատարում է գանձումներին առչվող գործառույթները: Ամբողջ գործընթացը տևում է ընդամենը մի քանի րոպե»,-ընդգծել է Արարատյան մաքսատուն-վարչության ղեկավարը:
Սպասարկման նոր սրահն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններով և ժամանակակից տեխնիկայով:
Արմեն Սարգսյանի խոսքով՝ Արարատյան մաքսատուն-վարչության նոր կարգավիճակի արդյունավետության մասին են խոսում նաև ցուցանիշները. «2016 թվականի հունվար-հունիս ամիսներին արձանագրված շուրջ 42 միլիարդ 300 միլիոն դրամի համեմատ 2017 թվականի 6 ամսվա ընթացքում ապահովվել է 55 միլիարդ 200 միլիոն դրամի մուտք, աճը կազմել է 12 միլիարդ 900 միլիոն դրամ»:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55