Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը, որի անվանումը «բաղնիք» բառի հոմանիշն է, ոռոգման ջուր կունենա:
«Հայաստան» համահայկական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ գյուղը մինչեւ վերջերս ոռոգման ջրամատակարարման պատշաճ համակարգ չուներ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիէան եւ Շիմշիրօղլու ընտանիքների ֆինանսավորմամբ շուրջ 27 կմ հեռու գտնվող ակունքի ջուրը այսուհետ կհասնի նաեւ գյուղին։
Ադրբեջանական կրակոցների ներքո ապրող գյուղի գյուղապետ Նարեկ Սահակյանը ոռոգման համակարգի բացման արարողությանը նշել է, որ բաղանիսցին հպարտությամբ է մնում գյուղում։ «Սահմանամերձ գյուղում ապրելը հեշտ բան չէ, բայց մենք ուժեղ ենք մեր թիկունքով, մեր աջակիցներով։ Շնորհակալ ենք արգենտինահայ համայնքին, որոնք տասնյակ հազարավոր կիլոմետրեր մեզնից հեռու լինելով, մեր ամուր եւ վստահելի թիկունքն են»։
Արգենտինահայ բարերար Քիրքոր Շիմշիրօղլուն, որն առաջինը լվացվեց նորակառույց համակարգի հոսող ջրով, ասաց, որ Սփյուռքի համար կարեւոր է, որ հայաստանցին իր հողի վրա իրեն ապահով զգա։ «Ջուրը գյուղի զարգացման կարեւոր կենսապայմաններից է, եւ մենք շատ ուրախ ենք, որ աջակցեցինք այս կարեւոր ծրագրին»։
«Հայաստան» համահայկական հիմնադրամն արգենտինահայերի ֆինանսավորմամբ վերակառուցել է համայնքի 2.4 կմ երկարությամբ ոռոգման ցանցը, ինչը 20-ից 25 հա-ով կընդլայնի գյուղի մշակելի հողատարածքները։ Գյուղի 823 բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը այգեգործությունն ու անասնապահությունն են։
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26