«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին լուրեր են պտտվում, որ սեպտեմբերից Երևանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը: Ընդ որում, ըստ նույն լուրերի, սկզբում թանկացումը նախատեսվել է օգոստոսին, ներքին զորքերին հանձնարարվել է հետաձգել արձակուրդները կանխատեսվող հանրային լարվածության պատճառով: Հետո, սակայն, գործընթացը հետաձգվել է մինչև սեպտեմբեր:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, մեր զրույցում անդրադառնալով հարցին, հերքեց, որ սեպտեմբերին սակագնի փոփոխություն է սպասվում: Բայց թե ինչ կլինի ավելի ուշ՝ բարեփոխումների գործընթացի ավարտի արդյունքում, նա դժվարացավ կանխատեսել:
Ինչպես հայտնի է, միջազգային խորհրդատուին՝ անգլիական «Դաբլյու Վայ Ձի Ինթերնեյշնլ լիմիթիդ» ընկերությանը, պատվիրվել էր ուսումնասիրել, մշակել երթուղային նոր ցանց և ներկայացնել առաջարկների ամբողջական փաթեթ: Դա նախատեսված էր հունիսին: Քաղաքապետարանից հստակ չեն պատասխանում՝ միջազգային խորհրդատուն ինչ առաջարկներ է ներկայացրել: Խորհուրդ են տալիս սպասել առաջիկա օրերին հրավիրվելիք ասուլիսին, որի ընթացքում քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը կպատասխանի հետաքրքրող բոլոր հարցերին:
Չի նշվում նաև, թե ուղևորափոխադրում կազմակերպելու առաջարկված տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում ինչ սակագին է հաշվարկվել: Գևորգյանն ասաց, որ ինքը տեղեկություն չունի ոչ այդ տարբերակների, ոչ էլ դրանց դեպքում առաջարկվող սակագների մասին: Այդուհանդերձ, նկատեց, որ խորհրդատուի առաջարկած տարբերակները դեռևս ոչինչ չեն նշանակում, քանի դեռ չեն ներկայացվել հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի քննարկմանը: Նաև ընդգծեց, որ քաղաքապետարանը խորհրդատուի առջև խնդիր է դրել չծանրացնել քաղաքացու սոցիալական բեռը:
Գևորգյանի խոսքով՝ բոլոր տարբերակներից ի վերջո կընտրվի այն մեկը, որն արժանացել է հանրության հավանությանը: Այսինքն՝ երևանցին ինքը պետք է որոշի՝ նախընտրում է, ասենք, միասնական տոմսի տարբերակը, ուղեվարձի սակագնի սահմանումը՝ ըստ կիլոմետրի և այլն: Իսկ թե ինչ մեխանիզմով են քաղաքացիներն արտահայտելու իրենց դիրքորոշումը, դարձյալ առայժմ չի նշվում՝ հղում անելով սպասվող ասուլիսին»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44