Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսի» հետ զրույցում մեկնաբանել է խորհրդարանում (Մեջլիս) Հայոց ցեղասպանության ու քրդաբնակ նահանգների մասին խոսելիս «Քուրդիստան» անվամբ հիշատակումների դեպքում պատգամավորներին դրամական տույժի ենթարկելու առաջարկը:
Հիշեցնենք, որ Փայլանն ամիսներ առաջ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ցեղասպանություն եզրույթի կիրառման համար զրկվել էր 3 նիստի մասնակցելու իրավունքից։
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալու տարիներին Թուրքիայի հասարակությունը կարևոր քայլեր կատարեց անցյալի սխալների, կատարված մեղքերի ու հանցանքների մասին խոսելու հարցում: Այս առաջարկն ընդունելը նշանակում է վերադառնալ հին ժամանակներ: Այս ամենի նպատակն ընդդիմության ձայնը կտրելն ու նախագահական պալատից եկող հրամաններն ավելի արագ օրինականացնելն է», - ասել է Փայլանը:
Հայազգի պատգամավորն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի ոչ թե օտար երկրների խորհրդարաններում, այլ հենց Թուրքիայի Մեջլիսում:
«Այդ հանցանքները տեղի են ունեցել Թուրքիայում և պետք է քննարկվեն Մեջլիսում... Մեր ցավերն այսօր Մեջլիսում չեն քննարկվում, այդ իսկ պատճառով դառնում են այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկան, և եթե այս առաջարկն էլ ընդունվի` սա այսպես էլ կշարունակվի», - փաստել է նա:
Ըստ նրա` դրամական տույժ կիրառելը ոչ միայն ամոթալի է, այլև անձնական վիրավորանք է հենց պատգամավորի հասցեին։
«Ես լավ գիտեմ, թե ինչ է եկել իմ ժողովրդի գլխին, և այս ամենի մասին խոսելու համար ինձ դրամական տույժի ենթարկելու նրանց ցանկությունը շատ մեծ ամոթ է»,- ասել է նա:
Փայլանը շեշտել է, որ ինքն ու իր կուսակցությունը պայքարելու են սույն առաջարկի`Մեջլիսի կողմից չընդունվելու համար: Նա նաև վերահաստատել է, որ խորհրդարանի մյուս ընդդիմադիր ուժը` ժողովրդահանրապետականները, նույնպես դեմ են առաջարկին և առաջարկների այս փաթեթի դեմ պայքարելու են քրդամետների հետ միասին, ինչպես ավելի վաղ խոսվել է թուրքական մամուլում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանի օրակարգ մտած Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և կոալիցիոն «Ազգային շարժում» կուսակցության կողմից պատրաստված և խորհրդարանում պատգամավորների վարքի, նիստերի կանոնակարգի ու արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունների 18 կետանոց փաթեթում տեղ է գտել նաև «Թուրք ժողովրդի պատմությունն ու Թուրքիայում ապրող ժողովուրդների ընդհանուր անցյալը վիրավորելու և մեղադրանքներ ներկայացնելու» պարագայում պատգամավորների՝ նիստերից ժամանակավոր հեռացման ու աշխատավարձից 12 հազ. թուրքական լիրայի չափով պահման մասին առաջարկը։
tert.am
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44