Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը պարգևատրել է «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) ստեղծողներին՝ նրանց նվիրելով անվանական ժամացույցներ ու իր ասույթների ժողովածուն, հայտնում է ria.ru-ն՝ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը հղումով:
Շնորհավորական ուղերձում ղեկավարն ընդգծել է, որ «ՄԲՀ-ի բարեհաջող արձակումը պատմական կարևորություն ունեցող իրադարձություն է, որը հիմնովին փոխել է Հյուսիսային Կորեայի ռազմավարական դիրքն ու քաղաքական աշխարհակարգը»:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Հվասոն-14» հրթիռի ստեղծման աշխատանքում աչքի ընկածներն արժանացել են Կիմ Իր Սենի, Կիմ Չեն Իրի անվան, Պետական դրոշի առաջին աստիճանի շքանշանների, Հյուսիսային Կորեայի հերոսի և աշխատանքի հերոսի կոչումներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հուլիսի 3-ին Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռն անցել է ավելի քան 930 կմ ու ընկել Ճապոնական ծովը:
Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարել է «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին: Հայտարարությունում նշվում է, որ 39 րոպեի ընթացքում այն անցել է 933 կիլոմետր:
Հրթիռի արձակման մասին հրամանը տվել է ԿԺԴՀ առաջնորդը: Նա նաև հետևել է փորձարկմանը:
Ինչպես հայտնել են Ճապոնիայի պաշտպանության նախարարությունից, հրթիռն ընկել է Ճապոնական ծովը՝ Ակիտա պրեֆեկտուրայում Օգա թերակղզուց 300 կիլոմետր հեռավորության վրա: Ճապոնիայի պաշտպանական գերատեսչությունը նաև հայտնել է, որ հրթիռի թռիչքի բարձրությունը գերազանցել է 2500 կիլոմետրը:
Դրանից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է գործի դնել բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ նաև ռազմական ուժը, Հյուսիսային Կորեայի վարքը փոխելու համար։
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44