Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպչական գործընթացը վարող խմբի մամուլի խոսնակ Սեպուհ Ասլանգիլը Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսի» հետ զրուցել է պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացի ներկա վիճակի ու արձանագրված առաջխաղացումների մասին:
Ասլանգիլը նշել է, որ ներկա պահին խումբն աշխատում է ընտրողների ցուցակների վերանայման ու թարմացման վրա. հարկավոր է արձանագրել ընտրության իրավունք ունեցող հայ քաղաքացիների անունները, ցուցակները «մաքրել» մահացածների կամ արտագաղթածների անուններից:
Ստամբուլահայերն այս ընթացքում ընտրության իրենց իրավունքն ու ցուցակներում իրենց անունը հաստատելու համար պետք է դիմեն համապատասխան եկեղեցական հիմնադրամներին` կախված նրանից, թե որ եկեղեցում է գրանցվել նրանց մկրտությունը, և գրանցվել ընտրություններին մասնակցելու համար:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության համար պաշտոնական հրամանի տարածումից հետո կնշանակվի ընտրությունների օրը:
«Կարծում եմ՝ եթե որևէ խոչընդոտ չառաջանա` ընտրությունների անցկացումը կարող է կայանալ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին», - նշել է Ասլանգիլը:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:
2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը։
10:35
10:17
09:45
09:16
09:04
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44