Դիվանագիտական աշխատանք կատարելու համար պետությունն առաջին հերթին պետք է ունենա հստակ քաղաքականություն, արտաքին քաղաքական օրակարգ: Եթե այս ամենը չկա, դեսպանների նշանակումը ուղղակի նշանակում է, որը պետությանը խոշոր հաշվով ոչինչ չի տա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, իսկ Ալեքսանդր Արզումանյանը՝ Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ Ալեքսանդր Արզումանյանը դիվանագիտական աշխատանքի երկար տարիների փորձ ունի, բայց ավելի լավ կլիներ նրա դիվանագիտական կարողություններն օգտագործել ավելի կարևոր երկրում։
«Դանիան, կարծում եմ՝ այն պետությունը չէ, որ շատ մեծ ազդեցություն ունի ՀՀ տարբեր խնդիրների վրա: Եթե իսկապես ուզում էին Ալեքսանդր Արզումանյանի կարողություններն օգտագործել, բնականաբար, ավելի կարևոր պետությունում պետք է դեսպան նշանակվեր»,- նշեց նա:
Լևոն Մարտիրոսյանի մասով էլ «Ժառանգության» փոխնախագահն ընդգծեց, որ նա գրագետ, որոշակի քաղաքական կոփվածություն ունեցող անձնավորություն է, բայց հստակ չէ՝ դիվանագիտական լավ կադր է, թե ոչ:
«Բայց ես ավելի գլոբալ եմ նայում, այս հարցին: Նախ և առաջ Հայաստանը պետք է արտաքին քաղաքականություն ունենա, ոչ թե Ռուսաստանից կախված լինի: Եթե մենք չունենք անկախ արտաքին քաղաքականություն, մնացած նշանակումներն արդեն երկրորդական են»,- շեշտեց Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ ՀՀ-ն ներքին քաղաքականություն պետք է ունենա, որը կստեղծի արտաքին քաղաքականությունը: Այսինքն՝ պետք է կառավարման արդյունավետությունը բարձրացնել, ունենալ նպատակներ պետության համար և դրանցից ելնելով քայլեր կատարել դիվանագիտական ասպարեզում:
«Հայաստանում ոչ թե պետական, այլ իշխանության շահերը սպասարկելու օրակարգ է: Եթե Հայաստանում ընդամենը մեկ խնդիր կա՝ ՀՀԿ-ի իշխանությունն անընդհատ ապահովելը, արդեն էական չէ, թե ով որտեղ է նշանակվում»,- ասաց նա:
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26