ARM | RUS |

Սիրահարություն եվ սեր

15.07.17 | 23:58

Հաճախ աստվածատուր այս երկու երևույթները շփոթում են, երբեմն` նույնիսկ նույնացնում:

Իրականում սիրահարությունը հանկարծակի առաջացող, հուզական սուր, ակամա ապրում է, խիստ համակրանքի զգացում անձի նկատմամբ: Ի տարբերություն ավելի երկարատև ու կայուն սիրո զգացմունքի` սիրահարվածությանը բնորոշ է արագ հագենալու և մարելու միտումը:

Սիրահարվածության կենսաքիմիական տեղաշարժերը հսկման ենթակա չեն: Սիրահարվածների օրգանիզմում ավելցուկով արտադրվում է դոֆամին, որն առաջացնում է էյֆորիա (երանավետ հոգեվիճակ), կենսաէներգիայի հարուստ պաշար, ոգևորություն և խենթություններ անելու ցանկություն: Ադրենալինի և նորադրենալինի ավելցուկն առաջացնում է անքնություն, անհանգստություն, տագնապ, սրտխփոց և վերջույթների դող: Սերոտոնինի շատացումը հանգեցնում է չափից ավելի հաղորդասիրության, զրուցասիրության. առաջանում է, այսպես կոչված, «սեր հանդեպ աշխահարհի», որը կերպարանափոխվում և հագենում է վառ գույներով: Էնդորֆինների և էնդոզիպինների բարձր մակարդակը սիրահարվածության ժամանակ առաջացնում է հանգստության և ապահովության զգացում ցանկալի և համակրելի մարդու կողքին: Կենսաքիմիական այս փոփոխությունները, սովորաբար, 2-6 ամսից անցնում են:

Սիրահարությունը մարդու անհատական բնութագիրն է, որը պայմանավորված է զուգընկերոջ մտերմիկ շփման ընկալման առանձնահատկություններով: Ընդ որում, սիրահարության օբյեկտի մեջ առանձնացվում են գլխավորապես արտաքին տվյալներն ու հատկանիշները: Սիրահարությունը կարող է վերածվել կայուն սիրո: Այդ դեպքում երբեմն կորսվում են նախկին ապրումները: Սիրելի մարդն ընկալվում է ոչ այնքան որպես սեռական զուգընկեր, որքան որպես համակրելի և հուսալի ընկեր, որի մեջ գնահատվում են խելքը, բարոյական հայացքները, համագործակցելու և ապրումներին մասնակից լինելու ընդունակությունը: Բարոյահոգեբանական, հոգեֆիզիոլոգիական համատեղության ու երեխաների մասին համատեղ հոգատարության վրա հիմնված երկարատև մտերմիկ հարաբերությունները կարող են զուգորդվել սիրահարությամբ, զգացմունքների կրքոտությամբ և սեռական հակման թարմությամբ («նրանք մինչև խոր ծերություն սիրահարված էին միմյանց»):

Սիրահարկոտությունը` կարճ ժամանակով որևէ մեկով հրապուրվելու ընդունակությունը, որը չի գիտակցվում («կորցրեց գլուխը»), կարող է տհաճ վերջաբան ունենալ: Դա կարող է հանգեցնել ամուսնական դավաճանության, խանդի առիթ տալ և ընտանիքի քայքայման պատճառ դառնալ: Մի կողմից` բավարար ինքնակարգապահության և ինքնատիրապետման, մյուս կողմից` համբերության և նրբազգացության դեպքում տևական, կայուն հարաբերությունները երկար կյանք են ունենում («սերը դիմացավ լուրջ փորձությանը»): Սիրահարկոտությունը կարող է դիտվել նաև որպես տարիքային յուրատեսակ առանձնահատկություն, որը կապված է անձի հոգեսեռական զարգացման հետ: Սեռական հասունացման սկզբում դեռահասների շրջանում ի հայտ են գալիս յուրատեսակ հրապուրանքներ հակառակ սեռի անձանց նկատմամբ, որոնք կարելի բնորոշել որպես պլատոնական սիրահարություն` գունավորված սիրահարության օբյեկտի իդեալականացման հետ կապված ռոմանտիկ վեհ զգացումով: Պատանեկան առաջին զգացումը պետք է արժանանա ուսուցիչների, ծնողների հոգատար, նուրբ վերաբերմունքին: Այս դեպքում անթույլատրելի են սիրահարութան օբյեկտին ծաղրելը, ստորացնելու ձգտումը պատանու կամ աղջկա ներկայությամբ, անուրջների հապճեպ խորտակումը: Պետք է հաշվի առնել, որ միայն հետագայում` սեռական հասունացման ավարտից հետո, երևան են գալիս սեռական յուրատեսակ հույզերը, աշխուժությունը, ձևավորվում է հասուն սեռական հրապուրանքը, որի հիման վրա ձևավորվում է իսկական սերը:

Սերը մտերմական և խոր զգացում է, հոգեկան միտվածություն դեպի այլ անձը, մարդկային հանրությունը կամ գաղափարը: Սովորաբար, առավելագույնս ուշադրություն են գրավում սիրո երկու կողմերը. սերը` որպես զուտ հոգեբանական երևույթ (ստորաբաժանվում է ծնողական, այդ թվում` մայրական, եղբայրական, ծնողների նկատմամբ սիրո և այլն, թեև ամենից հաճախ ենթադրվում է սեր տղամարդու և կնոջ միջև) և որպես ֆիզիկական հակման, սեռական հարաբերությունների համարժեքի դրսևորում (ֆիզիկական կամ սեռական բնույթի սեր): «Սեր» տերմինը (եզրույթ) գործածվում է նաև այն ժամանակ, երբ խոսքը բնության, կենդանիների, երաժշտության, գեղանկարչության հետ առանձնահատուկ կապվածության մասին է:

Սիրո սպառիչ սահմանումը տալու բազմադարյա փորձերը թերի են, քանի որ սիրո ընդհանուր պատկերացումը յուրաքանչյուր ազգի մշակույթում ունի իր առանձնահատկությունները: Հին հույները առանձնացնում էին սիրո տարբեր ձևեր` ֆիլիա էրետիկե (սիրահարների բարեկամություն), զունոյա (անձնվիրում), ագապե (անշահախնդիր զգացմունք), պոտոս (սիրո ցանկություն), քարիս (շնորհակալության և հարգանքի վրա հիմնված սեր), մանիա (անսանձ կիրք), էրոս (ցանկություն):

Սիրո ժամանակակից տիպաբանությունը, որ ընդունել են մի շարք հետազոտողներ, տարբերում է սիրո վեց ոճ.

- Էրոս` լիովին ֆիզիկական տիրապետման ձգտող կրքոտ, հավատարիմ, բացառիկ սեր-հրապուրանք («Ես և իմ սիրելին ստեղծված ենք միմյանց համար»):

- Լյուդուս` հեդոնական խաղ-սեր, որն աչքի չի ընկնում զգացմունքների խորությամբ, ուստի, առկա է և դավաճանության հնարավորությունը: («Ես սիրում եմ բոլորի հետ սեր խաղալ»):

- Ստորգե` հանգիստ, ջերմ և հուսալի սեր-բարեկամություն («Իմ սիրելին իմ լավագույն ընկերն է»):

- Պրագմա` առաջանում է լյուդուսի և ստորգեի խառնուրդից, հեշտությամբ է վերահսկվում, հաշվարկով սեր է («Ես ուզում եմ գտնել նրան, ով կերաշխավորի երջանիկ և բարեկեցիկ կյանք»):

- Մանիա` առաջանում է էրոսի և լյուդոսի խառնուրդից, անիրական սեր է, որին բնորոշ են կրքոտությունը, խանդը, անվստահությունը («Ես խենթանում եմ, երբ իմ սիրելին ինձ վրա ուշադրություն չի դարձնում»):

- Ագապե` էրոսի և ստորգեի համակցում. անշահախնդիր, այլտրուիստական (այլասիրական) սեր, որի դեպքում սիրելիի պահանջմունքներն առավել կարևոր են, քան սեփականը («Ավելի լավ է` ես տառապեմ, քան տեսնեմ, թե ինչպես է տառապում իմ սիրելին»):

Որպես բարոյագեղագիտական զգացմունք դիտվող սերն արտահայտվում է անշահախնդիր և ինքնամոռաց ձգտմամբ: Սիրո զգացմունքի յուրահատկությունը անձնազոհությունն է, անձնվիրումը և այդ հիմքի վրա առաջացող հոգևոր փոխներթափանցումը: Անհատները, հոգևոր և բնատուր տարբերություններով հանդերձ, սիրո առումով միմյանց լրացնելով, հանդես են գալիս իբրև միասնական ամբողջություն: Սիրո բարոյական բնույթը հանգում է ոչ թե հակադիր սեռի արարածին, այլ միանգամայն որոշակի, միակ ու անկրկնելի մարդուն:

Սիրո պահանջմունքը առավել բնութագրական է պատանեկան տարիքին: Սակայն այդ տարիքում օրինաչափ և անխուսափելի կրքի պոռթկման պատճառը միշտ չէ, որ հենց սերն է, և բավականին հաճախ այդ գեղեցիկ զգացմունքի փոխարեն թյուրիմացաբար ընդունվում է սիրահարվածությունը: Սերը ենթադրում է ընտրյալի եզակիություն և, համապատասխանաբար, երեք ցանկությունների` հոգու, մտքի և մարմնի ներդաշնակ միաձուլում: Իսկ սիրահարվածության պարագայում նման բան չկա, հուզական կապվածության հիմքում միայն մեկ (առավելագույնը` երկու) զգացմունք է` հարգանք, բարեկամություն կամ ցանկություն: Սերը այլ անձին միտված զգացմունքների և գործողության միանությունն է: Ընդ որում, սիրող անձը զգում է ուրախություն, բավարարվածություն` բավականություն պատճառելով սիրածին կամ նվազեցնելով նրա տառապանքները: Այդպիսով` սիրո նպատակը եսասիրական բավարարվածությունը չէ: Սիրո բանաձևը շատ պարզ է. «Եթե ինձ լավ եմ զգում այն բանից, որ դու քեզ լավ ես զգում, և եթե ուզում եմ, որ դու ավելի լավ զգաս և ամեն ինչ անում եմ դրա համար, ուրեմն ես քեզ սիրում եմ: Եթե ընդունենք այդ տեսակետը, ապա «եսասիրական սեր» արտահայտությունը կդառնա անիմաստ, քանզի սերն ինքնին եսասիրության բացասումն է, հաղթահարումը, մարդկային հարաբերությունների զարգացման բարձրագույն աստիճանը:

Համակրանքն ու փոխադարձ սերը շատ դեպքերում ընտանիք ստեղծելու գլխավոր պատճառն են: Որքան ուժեղ է ամուսինների փոխադարձ սերը, այնքան շատ ուշադիր են, վստահ և հոգատար միմյանց հանդեպ, այնքան մեծ է սեռական ներդաշնակ հարաբերությունների հավանականությունը: Սակայն չպետք է չափազանցնել սիրո դերն ամուսնության հարցում: Դրանից զատ, պետք է լինի ամուսնական համատեղելիություն, որը մեծապես կանխորոշում է ամուսնական դաշինքի հաջողությունը: Առօրյա հոգսերի, բնավորությունների, խառնվածքների և անձնական առանձնահատկությունների բախումից սիրո ուժը մարում է, ինչն էլ հաճախ դառնում է ամուսնալուծության պատճառ կամ ամուսնական անհավատարմության արդարացում: Բայց չէ՞ որ սերն առաջանում է մարդկանց, այլ ոչ թե հրեշտակների միջև, հետևաբար, հնարավոր ամեն տեսակի թերությունները, սխալները, բախումները, միջանձնային դժվարությունները բնական են, նույնիսկ եթե մարդկանց կապում է անչափ խոր սերը: Սիրո մեջ բոլոր խոչընդոտներն ստեղծում է հենց մարդու բնույթը, անձը` դրական և բացասական հատկություններով հանդերձ: Անշուշտ, կա սիրելու արվեստ, սակայն ճիշտ է նաև այն, որ հնարավոր չէ կանխագուշակել, թե սերն ինչպես կզարգանա: Իրականությունն անհամեմատ բազմազան ու անկանխատեսելի է:

Սերը հիվանդություն է: Յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում: Հիվանդության միջազգային համարն է F 63.9:

ԱՀԿ-ն սերը խաղամոլությունից, մոլագարությունից, ալկոհոլամոլությունից հետո վերագրել է հոգեկան շեղումների՝ «Սովորույթների ու հակումների խանգարում» կետին: Այլ կերպ՝ այս կետը կոչվում է «Սովորույթների եւ հակումների խանգարում` չճշտված»:

Սիրո պատճառով բժիշկները վաղուց են «իրարանցում» բարձրացնում, բայց ԱՀԿ-ի համար վերջին կաթիլը դարձավ բրիտանացի հոգեբույժ Ֆրենկ Թելլիսի «Սիրո հիվանդություն. Սերը` որպես հոգեկան խանգարում» գիրքը, որտեղ նա, ըստ մասնագետների, ապացուցել է, որ իրականում սերը ամբողջ մի կլինիկա է: Գրքում տրված են սիրային հիվանդության ընդհանուր ախտանիշները, որոնցից են, օրինակ՝ տրամադրության կտրուկ փոփոխությունները, սևեռուն մտքերը ընկերոջ մասին, ինքնախղճահարությունը, սեփական արժանապատվության չափազանց խոր զգացումը, չմտածված իմպուլսիվ արարքները, անքնությունը, ընդմիջվող քունը, կպչուն մտքերի համախտանիշը («Ես գիտեմ, որ նա սիրում է, բայց լռում է») և այլն:

Անկախ ամեն ինչից, վերջում ուզում եմ մաղթել, որ միշտ սիրեք և պահպանեք միմյանց, քանզի սերը, բարի համբավի նման, մեկ անգամ կորցնելուց հետո էլ երբեք չի վերադառնում:

Հեղինակ` բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

doctors.am


Սամվել Կարապետյանը պետք է տեղափոխվեր «Կենտրոն» ՔԿՀ, բայց անսպասելիորեն նրան տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ

Սամվել Կարապետյանը պետք է տեղափոխվեր «Կենտրոն» ՔԿՀ, բայց անսպասելիորեն նրան տեղափոխել են...

11:55

Շուկաները ճնշման տակ են՝ աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին. Մերձավոր Արևելք, ազդեցություն Հայաստանի վրա

Շուկաները ճնշման տակ են՝ աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին. Մերձավոր Արևելք, ազդեցություն...

11:35

Սեյրան Օհանյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինձ պետք է պատասխան տան՝ ինչո՞ւ էին մեր ամանի մեջ լցնում եռացրած ջուր, կտրտած կաղամբ, կարտոֆիլ ու «кильки в томатном соусе». Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

Սեյրան Օհանյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինձ պետք է պատասխան տան՝ ինչո՞ւ էին մեր ամանի...

11:21

Նորաձևությունն ու արվեստը միավորվում են՝ նոր խոսք բերելով մշակույթի հանրահռչակմանը

Նորաձևությունն ու արվեստը միավորվում են՝ նոր խոսք բերելով մշակույթի...

11:18

Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար

Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի...

11:05

Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը

Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը

10:57

Իշխանությունը շարժվում է «մարտեր առանց կանոնների» տրամաբանությամբ. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը շարժվում է «մարտեր առանց կանոնների» տրամաբանությամբ. Տիգրան...

10:45

Կասեցվել է «Պիցցա տաշիր»-ի կետերից հերթականի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Պիցցա տաշիր»-ի կետերից հերթականի արտադրական...

10:26

Կ․ Ներսիսյանն ու Ս․ Խաչատրյանն արժանի չեն կանգնել ամուսնացյալ քահանաների կողքին․ Փաշինյանը «նույն երգն է երգում»

Կ․ Ներսիսյանն ու Ս․ Խաչատրյանն արժանի չեն կանգնել ամուսնացյալ քահանաների կողքին․ Փաշինյանը «նույն...

10:02

Սամվել Կարապետյանին կալանավորեցին 2 ամսով

Սամվել Կարապետյանին կալանավորեցին 2 ամսով

00:02

Դատարանը այս պահին որոշում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ Փաստաբանը նոր մանրամասներ հայտնեց (Տեսանյութ)

Դատարանը այս պահին որոշում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ Փաստաբանը նոր մանրամասներ...

20:49

Պաղպաղակ արտադրող ընկերություններում ստուգումներ են

Պաղպաղակ արտադրող ընկերություններում ստուգումներ են

20:33

Կկալանավորվի՞ Սամվել Կարապետյանը. նրան տեղափոխեցին դատարան

Կկալանավորվի՞ Սամվել Կարապետյանը. նրան տեղափոխեցին...

18:43

ՀՀ ներքին գործերին բացահայտ միջամտության համար ռուսաստանյան գործընկերներին պաշտոնական հայտագիր ենք ներկայացրել. Միրզոյան

ՀՀ ներքին գործերին բացահայտ միջամտության համար ռուսաստանյան գործընկերներին պաշտոնական հայտագիր...

18:12

Կուսության հարց չենք քննարկում. Փաշինյանն ԱԺ ամբիոնից էլ խոսեց եկեղեցականների դեմ արշավի մասին

Կուսության հարց չենք քննարկում. Փաշինյանն ԱԺ ամբիոնից էլ խոսեց եկեղեցականների դեմ արշավի...

17:26

Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է ԱԺ նախագահը. Արցախի ԱԺ հայտարարությունը

Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է ԱԺ նախագահը. Արցախի ԱԺ...

17:04

ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին

ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին

15:13

Քննչական կոմիտեն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Քննչական կոմիտեն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել...

14:58

Փաշինյանն անգամ նորմալ իրավաբան չունի, որը նրան կբացատրեր՝ որևէ մեկի սեփականությունը խլելու անհագուրդ ցանկությունը բկներին է մնալու. Մարուքյան

Փաշինյանն անգամ նորմալ իրավաբան չունի, որը նրան կբացատրեր՝ որևէ մեկի սեփականությունը խլելու...

14:22

«Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում». Սամվել Կարապետյանի դուստրը կոչ է անում հավաքվել Մազմանյան 5 հասցեում՝ ի աջակցություն հայրիկի

«Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում». Սամվել Կարապետյանի դուստրը կոչ է անում հավաքվել...

13:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03