Թուրք սյունակագիրներից Լևենթ Գյուլթեկինն անդրադարձել է Թուրքիային ու թուրք հասարակությանը տիրող մշտական վախի՝ պառակտվելու «սարսափին»։
Թուրքական diken.com.tr կայքի իր սյունակում Գյուլթեկինը նկատում է, որ իշխանությունները տարբեր շրջաններում հասարակությանը վախի մեջ պահելու և, այդպիսով, իրենց իշխանությունը պահելու համար տարբեր պատճառներ են հորինում, և երբեմն դրանք դուրս են լինում տրամաբանությունից։
«Պառակտվելու վախից միասնություն կառաջանա՞» վերնագրով հոդվածում նա արձանագրում է՝ «դրսի ուժերի կողմից» տարբեր քաղաքական ճնշումների ու Թուրքիան պառակտելու ցանկության մասին հեքիաթներն իսկապես ազդեցություն են ունենում հասարակ մարդկանց ենթագիտակցության վրա և ծառայում են իշխանություններին։
Մինչդեռ Գյուլթեկինի համոզմունքը հակառակն է։ Ըստ նրա՝ եթե ժողովուրդը շարունակի պահել այս իշխանությանը՝ երկիրն իսկապես կպառակտվի։
Նրա հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Տասնյակ տարիներ նույն խնդիրների շուրջ գրում ենք, խոսում, վիճում: Սակայն ոչ մի կերպ չենք գտնում ճանապարհը: Որովհետև երկրում իշխում է ոչ թե խնդիրները լուծելու, այլ այդ խնդիրները քաղաքականության մեջ օգտագործելու հասկացությունը:
Կոտորվեցինք ասելով` այս դարում կրոնի, ազգության ու հավատքի հետ կապված քաղաքականություն չեն վարում: Քաղաքականություն վարելիս պետք է հիմք ընդունել ազատության, հավասարության, արդարության ու շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները:
Առաջ Թուրքիայի կրոնամոլ, ազգայնական ու «հայրենասեր» շրջանակներում այսպիսի վախ կար. «Արևմուտքը Թուրքիայի հարավ-արևելքում ուզում է Քուրդիստան հիմնել, դրա համար մեզ պառակտելու են»:
Հետո իսլամիստ շրջանակները սկսեցին ասել` «Սիոնիստները Թուրքիան ուզում են մասնատել»:
Այդ իսկ պատճառով է, որ վերջին շրջանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջ կողմում տեսնում ենք Փերինչեքին, ձախ կողմում՝ Բահչելիին (թուրք ազգայնական գործիչներ- tert.am):
Այս վախը գնալով տիրում է նաև հասարակությանը:
Մենք եկել-հանգել ենք մի կետի, երբ իշխանությունները չեն կարող իրենց գոյությունը պահել առանց անարդարության, անօրենության ու իրավախախտումների։
Ո՞րն է մեզ համար ավելի սարսափելի՝ կորցնել այս իշխանությունների՞ն, թե՞ կորցնել Թուրքիան»։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55