Գնահատման և թեստավորման կենտրոնը 2017-2018 ուսումնական տարվա բուհերի անցողիկ միավորները, ըստ կարգի, պետք է հրապարակի հուլիսի 15-ին, բայց հնարավոր է, որ վաղը երեկոյան արդեն հրապարակվեն: Panorama.am-ին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը։
Նրա խոսքով, որոշ բաժիններում, ընդհանուր առմամբ, անցողիկ շեմն իջել է:
«Վճարովի համակարգում գրեթե բոլոր բաժիններում անցողիկ շեմն իջած կլինի, անվճար համակարգում էական տարբերություններ, կարծում եմ, չեն լինի, բայց կլինի մասնագիտություններով պայմանավորված, այսինքն՝ նայած թե այս տարի որ մասնագիտությունն էր ավելի պահանջված»,- նշեց Ա. Իսպիրյանը:
ԳԹԿ տնօրենի խոսքով, վճարովի համակարգում անցողիկ շեմն իջել է՝ պայմանավորված դիմորդների քանակով (նվազել է այս տարի), նաև որոշ առարկաների արդյունքների ցածր լինելու հանգամանքով:
«Ընդհանրապես, բոլոր առարկաներով այս տարի մոտավորապես 0,5 միավորով արդյունքների նվազում կա»,- ընդգծեց նա:
Միավորերի նվազումը ԳԹԿ տնօրենը չի կապում թեստերի բարդության հետ:
«Թեստերի բարդության խնդիր չէ: Յուրաքանչյուր տարի որոշակի փոփոխություններ ենք իրականացնում թեստերում: Այդ փոխություններից մեկն այն է, որ թեստերում շտեմարաններից նույնատիպ առաջադրանքը չենք տեղադրում: Երկու տարի է առաջադրանքների որոշակի փոփոխություններ ենք կատարել, որպեսզի անգիր անելու խնդիր չլինի: Այսինքն շտեմարանի պատասախանը նույնությամբ չի լինում, դրա համար երկու տարի է արդյունքները որոշ չափով նվազում է: Շատ ավելի իրական պատկեր է երևում մեզ մոտ»,- ասաց նա:
Ա. Իսպիրյանը նշեց, որ ամենաշատն անբավարար են ստացել ռուսաց լեզու և ֆիզիկա առարակներից. անբավարարների քանակն անցել էր 20 տոկոսի սահմանը:
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26