Ռուսաստանը չի կարող ստիպել Հայաստանին ինչ-որ բան անել, հատկապես հող վերադարձնել: Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկն՝ անդրադառնալով կարծիքներին, թե Ռուսաստանը կարող է ստիպել Հայաստանին Ադրբեջանին հողեր վերադարձնել, ինչի վկայությունը քառօրյա պատերազմից հետո կորցրած 800 հեկտարի տարածքն է:
«Եթե Ռուսաստանը նման քայլի գնա, ստիպի հող տալ, ապա Հայաստանը գլուխը կթեքի դեպի Արևմուտք: Հայտնի է, որ Ադրբեջանը վստահ է, թե Ռուսաստանը «Ղարաբաղի վրա է պահում իր արյունոտ ձեռքը: Երևի թե ժամանակակից Ռուսաստանում ամեն մեկը կցանկանար, որ Ռուսաստանն այդքան հզոր լիներ, բայց գործնականում իրավիճակն այլ տեսք ունի և հեռու է այդ ցանկությունից»,– ասաց նա:
ԽՍՀՄ-ի տարիներին, ըստ ռուս քաղաքագետի, իրավիճակը հենց այդպիսին էր, Խորհրդային միությունն իր «կարմիր» հզոր ձեռքն էր պահում հակամարտության վրա ու հենց դրա համար էլ «այդ դրախտային վայրում հանգիստ ապրում էին հայերն ու ադրբեջանցիները, միասին հանգստանում էին, աշխատում, գինի խմում»,- շեշտեց Գրիգորի Տրոֆիմչուկը:
«Իրերն իրենց անունով է պետք կոչել: Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ տխրահռչակ բանալի էլ Ռուսաստանում չկա: Դրա վառ վկայությունն այն է, որ ապրիլյան դեպքերից հետո մեկ ամիս է անցել, բայց գեթ մեկ կարևոր, հետաքրքիր, անսպասելի լուծում այդպես էլ չի առաջարկվել»,- շեշտեց Տրոֆիմչուկը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հնարավոր տեղակայմանը, ապա ռուս քաղաքագետն ասաց, որ եթե ռուսական բանակը փորձի կանգնել ադրբեջանցիների ու հայերի միջև, դա կմեծացնի լարվածությունը:
«Դա կարելի էր ավելի շուտ անել, բայց հիմա անհրաժեշտ է հաշվի նստել քաղաքական ընդհանուր դրության հետ. ընթանում է ուկրաինական պատերազմը, Մերձավոր Արևելքում մեծանում է լարվածությունը, ինչի հետևանքով Ռուսաստանն արդեն իսկ մեղադրվում է ագրեսիվ քաղաքականության սերմանման մեջ: Դրա համար որոշումը կանգնել Ղարաբաղյան հակամարտության կենտրոնում ձեռնտու կլինի Արևմուտքի ու ԱՄՆ համար: Այլ կերպ ասած դա հնարավոր է, բայց ոչ անվտանգ»,- շեշտեց Գրիգորի Տրոֆիմչուկը:
Նյութի աղբյուր՝ Tert.am
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55