ՀՀ Կենտրոնական բանկը հաստատել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների թեմաները և դրանց էսքիզների որոշման նպատակով մրցույթ hայտարարել:
Ինչպես հայտնել են ԿԲ-ում, 1000 դրամ անվանական արժեքով նոր սերնդի թղթադրամի վրա պատկերված կլինի Պարույր Սևակը, 2000 դրամանոցի վրա՝ Տիգրան Պետրոսյանը, 5000 դրամանոցի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 000 դրամանոցի վրա՝ Կոմիտասը, 20 000 դրամանոցի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, իսկ 50 000 դրամանոցի վրա՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:
Ըստ ԿԲ-ի՝ թղթադրամների թեմաները նախապես քննարկվել են Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ, հաշվի են առնվել նաև ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն քաղաքացիների ներկայացրած առաջարկները: Նշենք, որ կոմպոզիտային դրամները շրջանառության մեջ կդրվեն արդեն 2018-ին, իսկ շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:
Tert.am-ի հետ զրույցում սակայն մտավորականներից ոմանք պարզաբանեցին, թե չեն մասնակցել որևէ քննարկման և ոչ բոլորը ողջունեցին հայ մեծանուն մտավորականների պատկերների ընտրությունը:
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե դատելով նախատեսած դրամի վրա դրոշմված երևելիների այդ պատկերաշարքից՝ կարելի է մտածել, որ Հայաստանը չի ունեցել պետություն և ղեկավարվել է մտավորականների ու հոգևորականների կողմից:
«Ինչպես կարելի՞ է այդքան դրամների մեջ չունենալ քաղաքական գործիչ, մենք պետություն ենք ունեցել, վերջին հաշվով Բագրատունիները Անիի պես քաղաք են թողել, ես չեմ խոսում Տիգրան Մեծի մասին, բայց Արտաշես Մեծի մասին կարող եմ խոսել և այսօր, երբ պատմական Հայաստանի քարտեզ ենք ներկայացնում, դա հենց Արտաշես թագավորի Հայաստանն է»,-ասաց նա:
Տեր-Գուլանյանի համար առնվազն անհասկանալի է նաև Չարենցին Սևակով փոխարինելու որոշումը: «Իմ խորին հարգանքը Սևակի հանդեպ, բայց եթե մենք Չարենցի պես պոետին հանում ենք, ապա պետք է գոնե Տերյանը լիներ նրա փոխարեն»,- ասաց նա և համամիտ եղավ թերևս միայն Կոմիտասի պատկերը ներառելու որոշման հետ: Մերուժան Տեր-Գուլանյանը նաև նշեց, թե կարիք կա հարցը քննարկման դնելու և նշեց, որ չի մասնակցել որևէ քննարկման:
Շարունակությունը` այստեղ:
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26