Վարչապետ Կարեն Կարապետյանը անցյալ տարվա նոյեմբերի 10–ի կառավարության նիստում երեք նախարարությունների խիստ հանձնարարական տվեց. «Համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբներն այլ վայրեր տեղափոխելու հարցը: «Անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ ու պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար»,– նշել էր Կ. Կարապետյանը: Նա շեշտել էր՝ խոսքը վերաբերում է ստրիպտիզ ու դրա նման զվարճանքի ակումբերին:
«Որովհետև շատ բողոքներ կան, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք»,– ասել էր Կարեն Կարապետյանը: «Փաստը» ժամանակին գրեց, որ վարչապետի հանձնարարականից 6 ամիս անց էլ դեռ ոչ մի գիշերային ակումբ, ոչ մի ստրիպտիզ–բար չի փակվել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում: Զորօրինակ՝ ողջ գիշեր գործում է ու մեկ օր էլ չի փակվել Տերյան–59 հասցեում գտնվող «Օմեգա» գիշերային ակումբը: Ո՞վ է այս ակումբի հզոր սեփականատերը, որ կարողանում է արհամարհել վարչապետի հանձնարարականը կամ լեզու գտնել համապատասխան պաշտոնյաների հետ: Փորձեցինք գտնել սեփականատիրոջը: «Օմեգա» գիշերային ակումբի պաշտոնական կայքի թափուր աշխատատեղեր բաժնում կարդացինք. «Անհրաժեշտ են աղջիկներ»: Պահո՜: Սրանք «կենացները քաղցրանում են» և միտք էլ չունեն հետևելու վարչապետի հրահանգին: Մեր որոնումները տվեցին իրենց արդյունքները: Ըստ մեր տվյալների՝ «Օմեգա» գիշերային ակումբը պատկանում է գործարար Հենրիկ Զախարյանցին, ով սեփականատերն է մսամթերք արտադրող «Նատֆուդ» ՍՊԸ–ի, ժամանակին՝ ցորեն ու կանաչ սուրճ ներմուծող «Վալլետտա» ՍՊԸ–ի, ավտոմեքենաների վարձույթով ու լիզինգով, սուրճի ու թեյի վերամշակմամբ զբաղվող «ՍԻՎԻՋԻ» ֆիրմայի:
Ի դեպ, «ՍԻՎԻՋԻ» ՍՊԸ–ին է պատկանում նաև «Օմեգա» գիշերային ակումբը: Մեր տվյալներով՝ այս խոշոր բիզնեսմենը Հենրիկ Զախարյանցը պարսկահայ է, վաղուց է ներգաղթել, ըստ լուրերի՝ նա ավարտել է Թբիլիսիի Պոլիտեխնիկ ինստիտուտը, գիտությունների թեկնածու է՝ մեքենաշինության և մեքենագիտության մասնագետ: Նախկինում «Սթար» խանութների ցանցի տերն էր, մինչև այն վաճառեց «անբախտ վաճառական» Գևորֆ Աֆանդյանին: Հենրիկ Զախարյանցին պետք է որ ավելի լավ ճանաչի ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, ով ժամանակին «Նատֆուդ» մսամթերքի արտադրական ձեռնարկության ղեկավարն է եղել: Ինչևէ, «Օմեգայի» տերն այնքան հզոր է, որ վարչապետի հանձնարարականի վրա թքած ունի ու Տերյան 59 հասցեում իշխող «Օմեգա» ստրիպտիզ բարը չի հանի բազմաբնակարան այդ շենքից: Իսկ այ շենքի պատերին ամրացված են ազգի երևելիներից մի քանիսի հուշատախտակները. Այս տանն ապրել է Մովսես Արազին, Գեղամ Սարյանը, Գևորգ Ղարիբջանյանը, Սոս Սարգսյանը, Հրաչյա Թամրազյանը: Այս հուշատախտակների արանքում էլ «տեղավորված» է ստրիպտիզ պարող աղջկա սիլուետը: Եթե այսպես գնա՝ չենք զարմանա, որ մի 10 տարի հետո այս շենքի պատերին հայտնվեն «այս տանը պարել են Օլյան, Վայլան, Դաշան, Իրան...» հուշատախտակները:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55