«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը պատրաստ է անվճար իրավաբանական աջակցություն տալ այն վարորդներին, որոնք Երեւան քաղաքի «կարմիր գծեր» կոչվող ավտոկայանատեղիներում կկայանեն իրենց մեքենաները եւ վճարահաշվարկային տերմինալներ չհանդիպելու դեպքում չեն վճարի ավտոկայանտեղիի տուրքը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց կազմակերպության հիմնադիր անդամ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը՝ անդրադառնալով «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության այն հայտարարությանը, որի համաձայն՝ օգոստոսի 1-ից թանկանալու է կայանատեղիի գումարը բջջային օպերատորների կողմից պահանջվող միջնորդավճարի հաշվին:
«Եղել են դեպքեր, որ վարորդի բջջային հեռախոսում բավարար միջոցներ չեն եղել, երեկոյան 10-ից 11-ն ընկած միջակայքում նա չի կարողացել վճարում կատարել, քանի որ բացակայել են նաեւ տերմինալները: Հիմնականում մենք հորդորել ենք չվճարել, օգնել ենք եւ օգնում ենք բողոքարկման գործընթացում: Նախորդ տարի, ընդհանուր առմամբ 5 հազար բողոքարկում է եղել ավտոկայանատեղիների հետ կապված, որից 3800-ը բավարարվել է, մենք դրանից մի քանի հարյուրն ենք ներկայացրել»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանն ու նշեց, որ իրենց հիմնադրած կազմակերպության թե՛ վերադաս կարգով, թե՛ դատական կարգով ներկայացրած բողոքները գրեթե անխտիր բավարարվում են:
Հիշեցնենք, որ Երեւան փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, որ Երեւանու վճարովի ավտոկայանատեղիների հարեւանությամբ արդեն իսկ 300 տերմինալ է տեղադրվել:
Երեւանի ավագանու անդամը չի վիճարկում փոխքաղաքապետի ներկայացրած թիվը, սակայն պնդում է, որ ավտոկայանատեղիների մոտ 50 տոկոսի հարեւանությամբ վճարահաշվարկային տերմինալներ տեղակայված չեն:
Նշենք, որ այսօր Երեւանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը գրավոր դիմել է բջջային կապի օպերատորներին՝ քննարկելու SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի գանձման ձևաչափում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը, ինչը հնարավորություն կտա վերացնելու լրացուցիչ ԱԱՀ-ի վճարման անհրաժեշտությունը, ինչպես նաև էապես կնվազեցնի գանձման հետ կապված հավելյալ այլ ծախսերը։ Միաժամանակ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի և կառույցների հետ՝ խնդրին առնչվող կողմերի հետ փոխգործակցությամբ հնարավոր լուծումներ գտնելու համար։ Նախնական քննարկումների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ խնդիրը բոլորի համար ընդունելի պայմաններով լուծելու վերաբերյալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55