Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մամուլի ծառայության ղեկավար քահանա Ալեքսանդր Վոլկովը տեղեկացրել է, որ հուլիսի 11-ին Վալաամ կղզու վանք եկած նախագահ Վլադիմիր Պուտինի մեքենայում եղած կարմիր տուփի մեջ սրբապատկեր է պահվել:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին քահանան գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Հայտնի է, որ ավելի վաղ համապատասխան տեսանյութի ու լուսանկարների տարածումից հետո համացանցի օգտատերերը ենթադրել էին, որ կարմիր գույնը կարող է լինել Պուտինի մեքենայում նստած կնոջ պայուսակի կամ նրա հագուստի մի մասը:
Վոլկովի խոսքով՝ վանք հասնելուց հետո Պուտինը բացել է հետևի դուռը: Այնտեղ նստած է եղել անվտանգության ծառայության աշխատակիցը՝ ձեռքում պահած սրբապատկերով կարմիր տուփը:
Վոլկովը մանրամասնել է, որ անձամբ է տեսել սրբապատկերը, որը վանք էր բերվել օրհնվելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ռուսական լրատվամիջոցների ուշադրությունը գրավել էին կադրերը, որոնցում երևում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Վալաամի վանք է գնացել անծանոթ ուղեկցի հետ:
Համապատասխան տեսանյութը ցուցադրվել է «Զվեզդա» հեռուստաալիքի եթերով, սակայն կայքում արդեն տեսանյութը մոնտաժված է եղել, ու անծանոթի մասնակցությամբ կադրերը բացակայել են:
Լուսանկարներում երևում է՝ ինչպես է Պուտինը Mercedes-Benz ML մեքենայով, որի ղեկին հենց ինքն է եղել, մոտենում վանքին: Կայանելով մեքենան՝ նախագահը դուրս է եկել, մոտեցել հետևի դռանը, բացել այն ու առաջ մեկնել ձեռքը:
Հետևի նստատեղին գտնվող անծանոթը, որի ձեռքին կարմիր պայուսակ է եղել, մատով ինչ-որ բան է ցույց տվել: Դրանից հետո Պուտինն անմիջապես փակել է դուռն ու հետ գնացել մեքենայից:
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի ուշ բացատրել էր, որ հետևի նստատեղին նստած մարդը մատով ցույց է տվել նախագահին, թե որտեղ է նրա կոստյումը:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44