Ֆրանսիայում հայկական լոբբիստական աշխատանքը վերջին տարիներին առաջընթաց է արձանագրել թե քաղաքական, թե հասարակական դաշտում: Այսօր հրավիրված ասուլիսում Ֆրանսիայի հայկականկազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ թուրք-ադրբեջանական լոբբին նպատակ էր դրել այնպես անել, որ Ֆրանսիայում հայկական համայնքը ոչնչանա կամ թուլանա:
«Հակառակ դրա՝ կարող եմ ասել, որ մենք հաջողել ենք, իսկ իրենք ձախողել են: Հաջողություն չարձանագրելով` Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանները փոխվեցին: Օրինակ՝ երբ շրջանառվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, խորհրդարանը միշտ հօգուտ մեզ է քվեարկել: Խորհրդարանում մեծամասնություն լինեին ձախերը, թե աջերը, մեր օգտին է քվեարկվել: Քաղաքական միջավայրում միշտ շահել ենք»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Մուրադ Փափազյանը նշեց, որ չնայած հաջողություններին, պետք է շարունակել ակտիվ աշխատանքը: Քանի որ թուրք-ադրբեջանական լոբբին փորձում է նոր էջ բացել: Մասնավորապես, որոշվել է լրջորեն քաղաքականացնել Ֆրանսիայում իրենց համայնքը:
«Այս լույսի ներքո մենք հաջողություն գրանցեցինք ընտրությունների ընթացքում: Բավական լավ կապեր հաստատեցինք նորընտիր նախագահի հետ, քննարկեցինք մի շարք հարցեր հայ-ֆրանսիական, Հայոց ցեղասպանության, Արցախի հետ կապված: Հասարակությունը, քաղաքական վերնախավը շատ դրական են ընդունում հայությանը: Մենք ֆրանսահայեր ենք, Ֆրանսիայի քաղաքացիներ, մեզ այդպես են ընկալում, գիտեն, որ մենք կապված չենք Հայաստանի կառավարության հետ, մեզ Հայաստանի նախագահը կամ վարչապետն ուղղություն չեն տալիս: Իսկ ահա թուրքերի, ադրբեջանցիների դեպքում այլ է: Ֆրանսիայում շատ լավ գիտեն, որ Էրդողանը, Ալիևը ուղղություն են տալիս Ֆրանսիայում իրենց համայնքներին: Դա նշանակում է , որ խառնվում են Ֆրանսիայի ներքին կյանքին, իսկ Հայաստանը՝ ոչ»,-հավելեց Մուրադ Փափազյանը:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44