Հայաստանը հնդկացորենի իր սեփական արտադրանքը կունենա շուտով: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ։
Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող ENPARD «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագիրը 2015 թվականից ի վեր աշխատում է առաջնային արտադրող և վերամշակող 53 կոոպերատիվների հետ։ Բավրայի արտադրամասին մշտապես հնդկացորեն ապահովելու համար հնդկացորեն արտադրող 67 համայնքների 551 ֆերմերներն ընդգրկվել են Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 33 կոոպերատիվներում։ Կոոպերատիվները հնդկացորեն են մատակարարելու կամ Բավրայի, կամ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի հնդկացորենի արտադրամասերին։ 2016 թվականին ծրագիրն առաջնային արտադրության կոոպերատիվներին տրամադրել է հնդկացորենի սերմ և պարարտանյութ, իսկ մայր կոոպերատիվներին` հնդկացորենի վերամշակման գործարաններ։ Արդյունքում՝ մշակվել է 520 հեկտար հողատարածք`1 հեկտարից արձանագրելով միջինը 1,2 տոննա հնդկացորենի բերք։
Բացի այդ, ծրագրի աջակցությամբ միջազգային և տեղական փորձագետների կողմից անցկացվել են ֆերմերների ուսուցումներ հնդկացորենի ցանքի, պարարտացման, բերքահավաքի, բերքի պահպանման, վերամշակման, ինչպես նաև հնդկացորենի մեղրի արտադրության կազմակերպման վերաբերյալ:
Բավրայի մայր գործարանի շինարարական աշխատանքները ֆինանսավորվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, իսկ իրականացվել՝ կոոպերատիվի կողմից։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեծ ուշադրություն է հատկացնում գյուղատնտեսությանը՝ գիտակցելով գյուղացու սեփական ձեռքով իր կայուն եկամուտն ապահովելու կարևորությունը։
Օրինակ՝ Հիմնադրամը Տավուշի մարզում 2011-ից գործարկում է Հիմնատավուշ զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ Բոլորովին վերջերս էլ՝ հուլիսի 12-ին, Հիմնադրամի արգենտինահայ և ավստրալահայ բարերարների ֆինանսավորմամբ նույն Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը՝ նվիրված տավուշցի 100-րդ ընտանիքին։
Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) նպատակն է գյուղատնտեսության, արտադրող խմբերի և արժեշղթաների կայուն զարգացումը: ENPARD-ի «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է ՄԱԱԶԿ (UNIDO)-ի և ՄԱԶԾ (UNDP)-ի կողմից։ Ծրագրի նպատակն է հզորացնել գյուղմթերք արտադրող խմբերին, նրանց ներգրավել արժեշղթաների զարգացման մեջ, ամրապնդել բարձրորակ և մատչելի արտադրանքի արժեշղթաները, նպաստել գյուղական վայրերի զարգացմանը, ընդլայնել տեղական և միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունները, և Հայաստանում ներդնել գյուղատնտեսական արտադրության և մշակման լավագույն փորձը: Ծրագրի անմիջական շահառուներն են գյուղմթերք արտադրողները, արտադրող խմբերի անդամները և նրանց ընտանիքները, գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված խմբերը, ինչպես նաև Հայաստանի սպառողները: Ծրագիրն առանձնակի ուշադրություն է դարձնում կանանց և երիտասարդների խմբերին:
Եռամյա ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին և իրականացվում է Հայաստանի 7 մարզերում՝ Շիրակ, Լոռի, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության (2.4 միլիոն եվրո) և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից (1 միլիոն եվրո):
Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա գյուղում «Նոր հատիկ» անվանումը կրող հնդկացորենի արտադրամասի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հուլիսի 14-ին:
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26