Ռոբերտ Շուման ինստիտուտը Երևանում հուլիսի 14-16-ը կազմակերպել է «Խորհրդարանական համագործակցություն» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանում հյուրընկալվել են Ռոբերտ Շուման ինստիտուտի տնօրեն Գաբոր Բերցզելին, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Թոմաս Շրափելը, ԵԺԿ-ից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միքայել Գահլերը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, եռօրյա համաժողովին մասնակցում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության, «Ժառանգություն» կուսակցության, Կոնրադ Ադենաուեր և Հայաստանի երիտասարդական հիմնադրամների ներկայացուցիչներ։
Ծրագրի շրջանակներում երեկ երեկոյան հյուրերի և մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը։
Քննարկման ընթացքում խոսվել է ժողովրդավարական արժեքների, այս համատեքստում վերջին տարիներին Հայաստանի արձանագրած ձեռքբերումների մասին։ Կարեն Ավագյանն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումներն իրականացվել են հենց այդ արժեքները մեզանում էլ ավելի ամրապնդելու նկատառումով։ Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ համագործակցության և ՀՀ-ԵՄ համաձայնագրի թեմաներին։
Կարեն Ավագյանը շեշտել է Հայաստանի վարած արտաքին քաղաքականության առանձնահատկությունները՝ ավելացնելով, որ Հայաստանը բաց է համագործակցության տարբեր կողմերի համար։
Արծարծվել են նաև ներքաղաքական թեմաներ։
Հանդիպման ընթացքում Կարեն Ավագյանն ընդգծել է նաև երիտասարդների քաղաքական կրթության կարևորությունը։
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44