«ՀայՁայն» պարբերականի խմբագիր, հրապարակախոս Սագօ Արեանը հետևում է թուրքական մամուլում իրադարձություններին և նկատել է, որ ազգությամբ հայ, թուրքական Ֆոչայի բանտից երեկ փախուստի դիմած գրող, հրապարակախոս Սևան Նիշանյանը «փոքր-փոքր նշաններ է տալիս»:
Պոլսահայ մտավորականը, որը 2014 թվականից բանտում էր և ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, բանտից փախուստի էր դիմել հուլիսի 15-ին: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Նիշանյանը հուլիսի 14-ի առավոտյան թույլտվությամբ դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և երեկոյան այդպես էլ չի վերադարձել: Նա իր թվիթերյան ու ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»:
«Իրադարձությունների ամբողջական պատկերը տակավին պարզ չէ: Սևան Նիշանյանը անկանխատեսելի էր, և իր փախուստը սպասելի էր որևէ պահի: Ես նրա մոտ շրջանակների հետ շփման մեջ եմ եղել, և շատերը չեն զարմացել կատարվածի կապակցությամբ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արեանը:
Բացի Նիշանյանի անկանխատեսելի լինելը, ըստ հրապարակախոսի, փախուստին նպաստել է Թուրքիայում այս օրերին տեղի ունեցող խմորումները: Նրա ներկայացմամբ՝ Թուրքիայում իրավիճակը բավական բարդ է ու սուր, այնքան, որ մի շարք բանտերի վրա Թուրքիայի իշխանությունների վերահսկողությունը թուլացել է:
«Նիշանյանը, տեսնելով կամ նախազգալով, որ Թուրքիայում իրավիճակը կարող է ավելի վատանա, ինքն այսօր գտնվում է ազատության մեջ: Պատկերացրեք, որ այս գործողությունը այնքան բարդ ու այնքան գաղտնի է եղել, որ նույնիսկ ես երեկ ուշ գիշերին խոսել եմ նրա որդու՝ Արսեն Նիշանյանի հետ, և նա նույնպես ինձ հարցնում էր՝ կասե՞ք որտեղ է իմ հայրը: Այսպիսի իրավիճակ է: Սևանը, անշուշտ, ավելի ուշ կխոսի ու մանրամասներ կպատմի, բայց փաստ է, որ Թուրքիան այժմ կանգնած է կարևոր ջրբաժանի առջև», - ասաց Սագօ Արեանը:
Ինչ վերաբերում է սոցիալական ցացներում նրա գրառմանը, թե «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին», ապա հրապարակախոսի կարծիքով, դա յուրահատուկ ուղերձ է. «Այս փախուստը կարևոր նախանշան է, որ ինչ-որ բան Թուրքիայում կատարվելու է, և մենք ականատես ենք դառնալու այդ ամենին»:
Անդրադառանալով թուրքական մամուլում հրապարակումներին, թե Նիշանյանը հավանաբար Թուրքիայի սահմանն է հատել, Արեանն ասաց, որ երեկ հետևել է պոլսահայ մի քանի լրագրողների գրառումներին ու եզրակացրել.
«Նրանց գրելու տոնայնությունից հստակ երևում է, որ Սևան Նիշանյանը այսօր գտնվում է Թուրքիայի Հանրապետությունից դուրս: Ինքն այնքան միամիտ չէ, որ գրեր՝ «թռչունը թռավ»: Հետևաբար այն թռչունը, որը թռնելու է, պետք է մտածի նաև իր ապահովության մասին մի երկրում, որտեղ աղավնիներին անգամ չեն խնայում»:
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26