«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին: Երեկոն նշանավորվեց նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: Միջոցառումը եզրափակվեց Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:
Մրցանակների հանձնման արարողությունն իրականացվեց Կոմիտասի ստեղծագործությունների ներքո:
Մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիոր Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լաց եղավ» ֆիլմին:
Կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի մրցանակին արժանացավ «Անկաշառը» կինոնկարը, ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆ (Իրան):
Միջազգային խաղարկային մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ «Ցանկալի Դուրգան» կինոնկարը, ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան):
Արծաթե ծիրանը տրվեց «Արաբիա» կինոնկարին, ռեժիսոր Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա):
Ժյուրիի հատուկ հիշատակում համարվեց «Վեսթերն» ժապավենը, ռեժիսոր Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա):
Միջազգային վավերագրական մրցույթում ոսկե ծիրանի արժանացավ «Ուրվականների որս» ֆիլմը, ռեժիսոր Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար):
Արծաթե ծիրանը հանձնվեց «Դերդո մայրիկը և ընկուզենին» կինոնկարին, ռեժիսոր Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան):
Ժյուրիի հատուկ հիշատակում համարվեց «Գյուղացիներ» ֆիլմը, ռեժիսոր Ցվետան Դրագնև (Բուլղարիա):
Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում ոսկե ծիրանը հանձնվեց խաղարկային «Դոնալդը լաց եղավ» ֆիլմին, ռեժիսոր Քրիս Ավետիսյան (ԱՄՆ):
Ժյուրիի հատուկ հիշատակում դեբյուտային դերակատարման համար արժանացավ երիտասարդ և խոստումնալիc դերասան Սամվել Թադևոսյանը, «Կյանք ու կռիվ» ժապավենում Տիգրանին մարմնավորելու համար, ռեժիսոր Մհեր Մկրտչյան (Հայաստան):
Լավագույն վավերագրական կինո ճանաչվեց և ոսկե ծիրանի արժանացավ «Ձյուն կար» ֆիլմը, ռեժիսոր Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան):
Ժյուրիի հատուկ հիշատակում համարվեց «Օրիժին» կինոնկարը, ռեժիսոր Աշոտ Մկրտչյան (Հայաստան):
Լավագույն կարճամետրաժ ժապավեն համարվեց և ոսկե ծիրանի արժանացավ «Ջրի երեսին մնալ» ֆիլմը, ռեժիսոր Էրիկ Շահինյան (ԱՄՆ):
«Փառատոնի շրջանակում մի քանի ֆիլմ եմ դիտել և պետք է ընդգծեմ, որ «Ոսկե ծիրանն» իրական երևակայական հրավառություն էր, և նրանք, ովքեր չհաղորդակցվեցին փառատոնին, շատ բան կորցրեցին»,-նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և հավելեց, որ հաջորդ տարի մենք կունենանք ֆիլմարտադրության նոր մոդել. ծրագիրը քննարկվել է բոլոր կինոարտադրողների հետ:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով` կինոյի բոլոր օջախները պետք է բռունցք դառնան ու համատեղ աշխատեն Հայաստանում ֆիլմարտադրությունը զարգացնելու նպատակով: «Պետք է միասին գործել, այլ ոչ իրար դեմ»,-շեշտեց նա:
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44