2015 թվականից Երևանում անցկացվում է գունավոր ու հետաքրքիր վազքը՝ «Yerevan Color Run 2017»-ը: Այսօր Հանրապետության հրապարակը լի էր գույներով ու հագեցած՝ բարձր տրամադրությամբ:
Հանրապետության հրապարակից մեկնարկեց ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՈՒՆԱԶԱՐԴ ՎԱԶՔ 2017 միջոցառումը: Այն սկսվեց ֆիթնես-նախավարժանքով, որից հետո Yerevan Color Run-ի մասնակիցները հաղթահարեցին 5կմ երկարություն ունեցող վազքուղին՝ անցնելով Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան փողոցները, Մաշտոցի պողոտան և Իսահակյան, Նալբանդյան փողոցներով կրկին վերդառնալով Հանրապետության հրապարակ: Վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա ոտքից գլուխ լցվեցին գունավոր խորհրդանշական փոշեներկեր: Վազքի մասնակիցները պատվել են էկոլոգիապես մաքուր, բացարձակ անվնաս գունավոր փոշիներով:
Վազքուղին առաջինն անցած երեք տղաները և աղջիկները պարգևատրվեցին մրցանակներով հովանավորների և գործընկերների կողմից: Հաղթող տղաների անուններն են Մելիքսեթ Կարապետյան, Անդրանիկ Մարգարյան, Մհեր Մաշումյան: Աղջիկներից 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Էլեն Հովհաննիսյանը, 2-րդը՝ Կարինե Ավետիսյանը, իսկ առաջին հորիզոնականում էր Սառա Ֆանթեյնը՝ Նյու Յորքից: Սառան:
Երևանյան գունազարդ վազք 2017-ին մասնակիցների շարքում կային բազմաթիվ զբոսաշրջիկներ արտասահմանից՝ այդ թվում Կորեայից, ԱՄՆ-ից և այլն:
Վազքուղու ավարտին հաջորդեց երաժշտական գունազարդ «հրավառություն» և Color Party, որի ընթացքում մասնակիցներին իր կատարումներով ողջունեց Ուկրաինական «X ֆակտոր» շոուի հաղթող, «Ռուսաստանի Ձայնը» նախագծի մասնակից, երգիչ Սևակ Խանաղյանը: Միջոցառման ժամանակ ներկաների տոնական և պարային տրամադրությունը իրենց մասնակցությամբ և անդադար ելույթներով ապահովեցին DJ-ներ Գուեվոն և Շանթը:
Միջոցառումը այս տարի ևս բարեգործական էր և ստացված հասույթի մի մասը հատկացվելու է անվճար մարզվելու համար Երևանի կենտրոնում Street Workout-ի մասնագիտացված մարզահրապարակի և «Կյանքի ճանապարհ» բարեգործական ծրագրի շրջանակում Իջևան-Բերդ 34կմ ճանապարհի կառուցմանը:
Նշենք, որ միջոցառումն իրականացվում է Run Armenia նախագծի նախաձեռնությամբ, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի ու Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ, «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում:
Արմինե Բրսոյան
Լուսանկարները ՝ Աստղիկ Հովհաննիսյան
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03