ARM | RUS |

«Հանրակրթությունը պետք է ավարտվի 9-րդ դասարանով, ավագ դպրոցը պետք է լինի միայն մասնագիտական»

16.07.17 | 21:49

Հարցազրույց ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ Հայկազ Նավասարդյանի հետ

– Պարոն Նավասարդյան, Բոլոնյան կրթական համակարգի անցնելուց հետո ոլորտում բարեփոխումները շարունակվում են, պետք է վերանայվեն ծրագրային, կադրային խնդիրները, և այլն: Ձեր կարծիքով՝ ներկայումս որո՞նք են կրթական համակարգի առաջնային խնդիրները, ու ինչի՞ց պետք է սկսել այս փուլի բարեփոխումները:

– Ընդհանրապես, տարիների ընթացքում կրթական համակարգը մշտապես փորձել ենք փոփոխել, բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ ճիշտ ձևով չենք կատարում դա: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք կրթական համակարգին նայում ենք՝ որպես մեկ մարմին, ինչը լուրջ հակասությունների է բերում:

Օրինակ՝ Հայաստանի 1400 դպրոցները ենթարկվում են նույն կարգերին։ Մինչդեռ, իմ խորին համոզմամբ՝ այդպես չպետք է լինի: Նույնը բուհական համակարգում է: Մենք անտեսում ենք այն փաստը, որը կրթական համակարգում որակը մղվել է շատ հետին պլան՝ և՛ հանրակրթությունում, և՛ բուհերում:

Դրա համար էլ մենք այսօր բավականին լուրջ կադրերի կարիք ունենք՝ թե՛ դպրոցական մանկավարժության մեջ, թե՛ բուհական համակարգում: Եվ ստացվում է, որ ով էլ լինի, կկարողանա դասավանդել, դասախոսություն կարդալ, որովհետև նրանցից չի պահանջվում լուրջ արդյունք: Ստացվում է, որ մենք դարձել ենք վերահսկողներ, ստուգողներ, գնահատողներ, ինչ-որ տեղ՝ նաև գնահատականի միջոցով պատժողներ: Խոսքս ամբողջ կրթական համակարգի մասին է:

Այսօր բավականին մեծ բացթողումներ ունենք, համապատասխան գիտելիքներ չունեցող և՛ աշակերտներ ենք տալիս, և՛ բուհերի շրջանավարտներ: Կարծում եմ, որ պետք չէ, որ բոլոր դպրոցները ենթարկվեն նույն օրենքներին: Կարևոր չէ նաև, որ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններից երեխան իրավունք ունենա իր ուսումը շարունակել բուհական համակարգում:

Շատ երկրներում դպրոցները դասակարգված են։ Մենք հասկանում ենք, որ մեզ պետք են արհեստավորներ, այլ աշխատանք կատարող քաղաքացիներ, բայց արդյո՞ք պետք է նրանց բոլորին նույն ծրագրերով ու նույն ժամաքանակներով ծանրաբեռնել՝ դրանով ինչ-որ տեղ խոչընդոտելով լավ սովորողին:

Եթե մարդը որոշել է զբաղվել, օրինակ, հող մշակելով, անասուն պահելով, և այլն, ապա դրա համար նրան որևէ կրթություն՝ բացի 9-րդ դասարանից, անհրաժեշտ չէ։ Պարտադիր չէ, որ հովիվը բարձրագույն կրթություն ունենա: Իսկ մենք այդ մարդկանց ասում ենք՝ եկեք 12 տարի այս թոհուբոհով, ծրագրով անցեք, որը բացասական է ազդում հանրակրթության ընդհանուր որակի վրա:

Այնինչ, նման աշխատաշուկան լրացնելու համար պետք է մարդկանց ավելի հանգիստ պայմաններով, շատ թեթև ծրագրերով հանրակրթություն ապահովել: Հանրակրթություն ասելով՝ ես հասկանում եմ գրագիտություն, աշխարհաճանաչողություն, շփում մարդկանց հետ, հասարակագիտություն, հանրային միջավայրում մարդն ինչպես պետք է իրեն դրսևորի: Բայց դա բնավ պարտադիր չէ՝ թվանշանով կամ քննություններով լինի: Այդ առումով ես կառաջարկեի, որ լինեն 2 տեսակի ատեստատներ՝ ուղղակի վկայական միջնակարգ կրթություն ստանալու մասին՝ առանց որևէ գնահատականների, և երկրորդ տեսակի փաստաթուղթը, որտեղ քննությունները կան:

Բնականաբար, այստեղ կրթության շարունակականությունը չի խախտվում, միշտ կարելի է հետագայում, թեկուզ՝ 30 և ավելի տարեկանում, գնալ, ԳԹԿ-ում հայտ ներկայացնել, քննություններ հանձնել և ընդունվել բուհ: Այսինքն՝ խնդիր չի դրվում, որ որևէ մեկը 2-րդ սորտի մարդ է և իրավունք չունի ստանալ ատեստատ կամ բարձրագույն կրթություն։

Այսօր մեզ մոտ այնպես է ստացվել, որ բոլորը ցանկանում են սովորել բուհում՝ շատ լավ հասկանալով, որ դրա մեջ աշխատատեղ չկա: Մի ժամանակ ասում էին, որ բուհը նաև նրա համար է, որպեսզի կրթական ցենզը բարձրանա, բայց հենց այնպես թվերով գրել, որ՝ այսքան բուհական շրջանավարտ ունենք, խնդրի լուծում չէ։ Ի՞նչ որակ է ապահովվում։ Եթե բարձրագույն կրթություն ունեցողների քանակը 60 % է, դա չի նշանակում, որ մեր հասարակության կրթական որակը բարձր է: Այդ տոկոսն իրականության հետ բոլորովին կապ չունի:

Այդ պատճառով, կարծում եմ՝ մեր կրթական համակարգում անհրաժեշտ են որոշ փոփոխություններ։ Օրինակ՝ մեր դպրոցում և՛ ուսուցիչների ընդունելությունը, և՛ բոլոր ծրագրերը, առարկաները, քննությունները նույնն են, ինչ մյուս 1400 դպրոցներում: Բայց դա ճիշտ չէ։

Մեր դպրոցը լրացուցիչ 2-3 ծրագիր է իրականացնում, բայց ծանրաբեռնված լինելով մյուս առարկաներով՝ չենք կարողանում դրանց քանակը կամ ժամաքանակը շատացնել: Երեխան, ի վերջո, ֆիզիկապես ունի սահմանափակումներ, հնարավոր չի 40 ժամ դաս անել։ Գուցե 30 ժամը շաբաթվա մեջ արդեն շատ է մեր աշակերտների համար, քանի որ սովորողը նաև դասից դուրս պետք է սովորի։ Իսկ այսօր դպրոցներում ժամաքանակը հասնում է մինչև 34 ժամի: Կարծում եմ՝ այստեղից պետք է սկսել փոփոխությունը:

Իսկ բարեփոխված ավագ դպրոցի միջոցով կարելի է այդ հարցերը լուծել: Այսօր ավագ դպրոցները չպետք է լինեն այնպիսին, ինչպիսին կան:

– Ավագ դպրոցների ստեղծումը ճի՞շտ եք համարում, արդյունավե՞տ են դրանք:

– Նման ձևով ավագ դպրոցը չի կարող արդյունավետ լինել։ Մեր հասակակիցները սովետական կրթություն են ստացել, և այն ժամանակ շատ լավ բաներ կային։ Բայց ժամանակները փոխվում են, այժմ միայն գրագիտությունը բավարար չէ։ Ես կարծում եմ՝ հանրակրթությունը պետք է ավարտվի 9-րդ դասարանով: Ավագ դպրոցը պետք է լինի միայն մասնագիտական, սպասարկման ոլորտ ապահովող, պետք է լինեն պրոֆտեխուսումնարաններ, այսինքն՝ միջին մասնագիտական կրթություն պետք է լինի:

Այսօր նույն ուսումնարաններում, տեխնիկումներում նույն ժամաքանակն է դրված, որովհետև նրանք պետք է ապահովեն ատեստատի ծրագիրը: Սա ճիշտ չէ, որովհետև, եթե ես ցանկանում եմ 9-րդ դասարանից հետո խառատ կամ վարորդ աշխատել, ավագ դպրոցի ո՞ր ծրագիրն է, որն ինձ խիստ անհրաժեշտ է: Երբ 9-րդ դասարանով աշակերտի աշխարհայացքն արդեն ձևավորվել է, նրան ծանրաբեռնելու ի՞նչ իմաստ կա: Եթե ծանրաբեռնում ենք, ապա՝ ի վնաս որակի, որովհետև շատ ժամ պարապել՝ դեռ չի նշանակում՝ որակ, իսկ շատ դեպքերում հակառակն է, եթե դա զուտ մասնագիտացված դասարան, խումբ չէ: Մի մասի մոտ սովորելու ցանկությունը չկա, որովհետև դրա մասնագետը չէ:

Եվ այս դեպքում ավագ դպրոցները պետք է լինեն զուտ մասնագիտացված, կամ հոսքային ուղղվածություն ունեցող դպրոցներ: Այսօր մենք վերացրել ենք բնագիտությունը: Մենք աշխարհում ինչո՞վ կարող ենք մրցունակ լինել։ Առաջին հերթին՝ դա բնագիտությունն է՝ մաթեմատիկան, ֆիզիկան, ինֆորմատիկան, քիմիան, կենսաբանությունը: Մնացած հարցերում մենք շատ դեպքերում լուծում ենք ազգապահպանման խնդիրներ՝ հայոց լեզու, գրականություն, հայոց եկեղեցու պատմություն, պատմություն, և այլն։

Բայց մենք աշխարհին դրանով չենք կարող ներկայանալ, կամ բարիք ստեղծել, երկիր հզորացնել, զարգացնել: Հետևաբար՝ այդ դպրոցները պետք է լինեն՝ ըստ հոսքերի։ Կամ՝ այսօր Հայաստանում հայոց լեզվի ու գրականության թեքումով դպրոց գոյություն չունի: Սա ճիշտ չէ: Պետք է դրանք լինեն, և այնտեղ էլ չպետք է անցնեն բնագիտական առարկաներ, մինչև 9-րդ դասարանն ինչ անցել են, բավարար է:

Նրանք պետք է անցնեն համաշխարհային գրականություն, արևմտահայ գրականություն, գրաբար և այլն, եթե մենք ցանկանում ենք, որ այս հոսքից դուրս գան մեր ապագա Աղայանները, Աբեղյանները և այլք: Նույնը ցանկացած ոլորտում կարող եմ ասել: Այսինքն՝ ավագ դպրոցների ուսումնական պլանները պետք է իրապես տարբեր լինեն։ Իսկ մենք, օրինակ, ֆիզմաթում անցնում ենք ավագ դպրոցի բոլոր 12-14 առարկաները։ Բայց ապագա ծրագրավորողը, մաթեմատիկոսը, ինժեները չպետք է անցնի բոլոր առարկաները: Ընդ որում՝ մենք շատ հարցեր պատճենահանում ենք արտասահմանից, բայց այնտեղ ավագ դպրոցում ընդամենը 5-6 առարկա են անցնում: Մենք «արտադրում» ենք լայն մասնագետներ, բայց ի՞նչն է շահում։

– Դուք միտում տեսնո՞ւմ եք, որ գոնե քայլ առ քայլ գնում ենք դրան։

– Փորձում ենք անել, բայց քանի որ հանրությունը պատրաստ չի, շատ բաներ չի ստացվի։ Մեր հիմնական խոչընդոտներից մեկը, ոչ միայն կրթության ոլորտում, այն է, որ մեզ մի քիչ շատ դրեցինք ժողովրդավար երկրի տեղ, և շատ հարցերում ով ինչպես ցանկանում՝ այդպես էլ վարվում է, որը միշտ չէ, որ դրական արդյունք է ապահովում։ Օրինակ՝ այս տարի 755 հոգի դիմել է մեր դպրոց՝ 120 տեղի համար, և տարեցտարի դիմորդների թիվն ավելանում է, անցած տարի 700 էր։ Բայց այնպես չէ, որ մեր մոտ որակը շատ լավացրել ենք։ Ոչ։ 750 դիմորդը շատ լուրջ հոգս է, ամեն մեկին պետք է պատասխան տաս, բոլորի ցանկությունը հնարավոր չէ բավարարել։

Ծնողների մի մասը դիմել է նախարարություն, որ տեղերն ավելացնեն, բայց մեր շենքային պայմանները թույլ չեն տալիս, իսկ ծնողին դա չի հետաքրքրում, նա ուզում է, որ իր երեխան ընդունվի։

Բնականաբար, ընդունվում են 120-ը, 630-ից 500-ն իրենց չբավարարված են զգում, որովհետև երեխան պարապել է, և այլն։ Բայց խնդիրն այն է, որ այլընտրանք չեն տեսնում։ Իսկ ինչո՞ւ չպետք է լինեն նմանատիպ դպրոցներ։ Հեշտ չէ, արդյունքն անմիջապես չի լինի, բայց պետք է մտածել այդ ուղղությամբ և նմանատիպ դպրոցներ ստեղծել ամեն մարզում, ամեն քաղաքում կամ տարածաշրջանում և փորձել ապահովել համապատասխան որակ։ Դա առայժմ չկա։


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44