1835 թվականին կառուցված հայկական եկեղեցին Սինգապուրի ամենահին քրիստոնեական եկեղեցին է: Այս եկեղեցին Սինգապուրում 19-րդ դարում հայկական համայնքի ազդեցության վկայությունն է: Երբ Սինգապուրը 1819 թվականին դարձավ առեւտրային նավահանգիստ, հայերն առաջին գնորդներն ու առեւտրականներն էին, գրում է mothership.sg-ն։
Թեեւ հայերը փոքրաթիվ էին Սինգապուրում, նրանք սկսել են այստեղ կրոնական արարողություններ անցկացնել 1820-ական թվականներից։
Սկզբում այդ արարողություններն անցկացվել են Կոմերցիոն հրապարակի (այսօր այն Raffles Place-ն է) ինքնաշեն մատուռում, սակայն հետո դիմել են բրիտանական իշխանություններին, որպեսզի իրենց հող հատկացնեն Fort Canning Hill-ում՝ եկեղեցու կառուցման համար։
Պարբերականը նշում է, որ ավելի քան 100 տարի անց հայկական եկեղեցին կանգնած է որպես ազգային հուշարձան:
Եկեղեցին նախագծել է Գ.Դ. Քոլմանը, ով նաեւ այլ հայտնի շենքերի նախագծողն է, ինչպիսիք են Արվեստների տունն ու Սուրբ Էնդրյուի տաճարը:
Հայկական եկեղեցու դիզայնում նա ներառել է հայկական ավանդական ճարտարապետության որոշ առանձնահատկություններ: Վերեւից նայելիս կառույցը խաչ է հիշեցնում։
Բացի այդ, Քոլմանը հասկացել է, որ շենքի ճարտարապետական դիզայնը պետք է հարմարեցնել Սինգապուրի արեւադարձային կլիմային, մասնավորապես, շենքն ունի բավականաչափ դռներ ու պատուհաններ՝ ներսը օափոխելու համար:
Բացի ֆունկցիոնալությունից, եկեղեցու ինտերիերը տարբերվում է նաեւ իր շրջանաձեւ կառուցվածքով: Սա միակ եկեղեցին է Սինգապուրում, որն ունի շրջանաձեւ ինտերիեր։
Շենքի մյուս կարեւոր առանձնահատկությունն այն է, որ այն ունի հուշայգի, որտեղ ամփոփված են Սինգապուրի նշանավոր հայերը: Շատ հայտնի հայեր վերաթաղվել են այս այգում: Դրանց շարքում են Ագնես Խոակիմը եւ Խաչիկ Մովսեսը: Առաջինը հայտնի է Սինգապուրի ազգային ծաղկի՝ օրքիդեայի հիբրիդի ստեղծմամբ, իսկ Խաչիկ Մովսեսը Straits Times-ի համահիմնադիրն է եղել:
Սինգապուրի հայկական եկեղեցին 1973 թվականին բծախնդրորեն վերանորոգվել է:



20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44