Բոլորը հասկացան, որ 2016 թ. հուլիսի 17-ին կիրառված ձևը ոչ միայն ընդունելի չէ, այլ նաև հակասում է ժողովրդավարությանը: ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց բոլորը հասկացան, որ նման ճանապարհով գնալը հղի է անկանխատեսելի հետևանքներով և կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ հայկական երկու պետությունների համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Այս մեկ տարին բավականին ուսուցողական էր այն առումով, որ երբևէ չպետք է թույլ տալ նման գործողություն: Ուսանելի էր այն առումով, որ այսուհետ նման գործողությունները պետք է շատ խիստ պատասխան ունենան: Եթե հիշում եք անցած տարի մեր իրավապահ մարմիններն ամեն ինչ արեցին, որ ներսում գտնվողներից որևէ մեկը չզոհվի: Հանդուրժողականություն, պրոֆեսիոնալիզմ դրսևորեցին, բայց այսուհետ նման կարգի ցանկացած երևույթին պետք է շատ խիստ պատասխանել»,- նշեց Իսագուլյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը գտնվելով նման տարածաշրջանում և ունենալով այնպիսի խնդիր, ինչպիսին արցախյան կոնֆլիկտն է, իրավունք չունի թույլ տալ, որպեսզի երկրի ներսում նման երևույթների լինեն: Իսագուլյանի խոսքով՝ մեկ տարի առաջվա նման ծայրահեղական քայլերը կարող էին պատճառ դառնալ, որ Հայաստանը կորցնի այն, ինչ ձեռք ենք բերել այս տարիների ընթացքում:
Գառնիկ Իսագուլյանը նաև նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում փոխվել է ՊՊԾ գունդը գրաված անձանց նկատմամբ վերաբերմունքը. «Այսօր եթե նայում ենք այն մարդկանց հայտարարությունները, որոնք ժամանակին փորձում էին հերոսացնել, այսօր հասկացել են այդ ամեն ինչի ողբերգական ելքը»:
«Այսօր մենք եթե նայում ենք դատավարական գործընթացի ժամանակ այդ մարդիկ նորից փորձում են իրենց հերոսական կերպար տալ: Այդ տղաների մոտ գիտակցումը չկա, նրանք չկարողացան հասկանալ, որ պատճառ են դարձել երեք ոստիկանների մահվան: Այստեղ է, որ հասարակությունը և դատարանը պետք է շատ խիստ լինեն և թույլ չտան, որ դատավարական գործընթացները վերածվեն նորից այդ մարդկանց հերոսացման գործընթացների»,- ընդգծեց Իսագուլյանը:
Ըստ նրա՝ հասարակության մեջ դեռևս մնացել են մարդիկ, որոնց համար իրավիճակի փոփոխության համար առաջին քայլը ծայրահեղականությունն է, բայց նրանք շատ քիչ թիվ են կազմում:
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26