Այսօր Կենտրոնի քննչական բաժնում փաստաբանների ծեծի գործով մեղադրանք է առաջադրվել փաստաբան Տիգրան Աթանեսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ ծեծ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը. «Ես խնդրեցի, որպեսզի ինձ տրամադրվեն մեղադրանքի որոշումները: Ոչ պաշտոնապես գիտեմ, որ բոլորիս՝ միջադեպի մասնակիցներին մեղադրանք է առաջադրվել»:
Փաստաբանի խոսքով՝ այդ ամենն արվում է, որպեսզի իր և Արմեն Սողոմոնյանի վրա ճնշում գործադրվի. «Քանի որ բոլորը մասնավոր բողոքի գործեր են, ապա բողոքից հրաժարվելու դեպքում գործը կարճվում է: Այս կերպ ցույց են տալիս, թե իբր այս ամենը իմ ու Սիմոն Բաբայանի անձնական կոնֆլիկտն է, ինչը չի եղել և բացառվում է: Իմ համոզմամբ՝ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն է կանգնած է այս ամենի ետևում և ցանկանում է իրեն ցույց տալ որպես «մեծություն փաստաբանության մեջ»: Իհարկե դա ծիծաղելի է: Խայտառակ իրավիճակ է Փաստաբանների պալատում, այդ հարձակվող չորս փաստաբանների շեֆը ուզում է ցույց տալ, որ կարող է բոլոր հարցերը լուծել և բոլորը մնան անպատիժ, ինչը բացառվում է»,-ասաց Աթանեսյանը:
Փաստաբանն ասաց, որ ինքը պայքարելու է մինչև վերջ և չի վախենում ոչ դատվելուց, ոչ քրեական պատասխանատվության ենթարկվելուց, ոչ արտոնագրից զրկվելուց։
Հիշեցնենք, որ ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով:
Նույն օրը հաղորդումներ էին ներկայացրել երեք փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանը և նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանը, Վրեժ Խաչիկյանը, որ մարմնական վնասվածքները ստացել են ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակցել է նաև Գևորգ Մկրտչյանը: Այդ հաղորդումների հիման վրա ևս մեկ քրեական գործ էր հարուցվել նույն հոդվածով:
Փաստաբանների ծեծի դեպքով հարուցված երկու քրեական գործերը կքննվեն մեկ վարույթում։
09:45
09:16
09:04
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44