Այսօր՝ հուլիսի 17-ին լրացավ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի զավթման 1 տարին:
Այդ առնչության Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող անձանց աջակիցները ի պաշտպանություն նրանց ժամը 20:00-ին երթ էին նախատեսել, որը մեկնարկեց Ազատության հրապարակից՝ 40 րոպե ուշացմամբ:
Հրապարակում էին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, « Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ՊՊԾ գունդը զավթողների հարազատները:
Սակավամարդ երթի կազմակերպիչները երթի երթուղին չեն հրապարակում: Ազատության հրապարակից երթի մասնակիցները Թումանյան և Նալբանդյան փողոցներն անցնելով հասան Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ: «Երևան կենտրոն» ՔԿՀ-ի մոտ երթի մասնակիցները կանգ առան, որտեղ գտնվում են Գագիկ Եղիազարյանը, Կարո Եղնուկյանը և ևս երկու հոգի:
Այնուհետև երթի մասնակիցները շարունակեցին քայլել դեպի Աբովյան փողոց, Մաշտոցի պողոտա:
Երթի մասնակիցները հայտնում են, որ Մաշտոցի պողոտայից կհասնեն Հանրապետության հրապարակ, որտեղից էլ կուղևորվեն Ազատության հրապարակ և կավարտեն երթը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ
կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու վերաբերյալ հարուցվել է քրեական գործ:
ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարքները կատարելու մեջ մեղադրվում է 60 անձ: 32 մեղադրյալի մասով արդեն ընթանում է դատավարություն:
09:45
09:16
09:04
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44