Առաջիկա ամիսներին Սյունիքի մարզում կմեկնարկի իտալական պիցցայի արտադրություն: «Իտալիան Ֆուդ Կորպորեյշն» ՍՊԸ տնօրեն Նիկոլա Դի Մաուրոն հայտնել է, որ այժմ ակտիվ նախապատրաստական փուլում են:
«Ներկայում ակտիվ տեմպերով ընթանում են գործարանի տարածքի հետ կապված նախապատրաստական աշխատանքները, կարգավորվում է սարքավորումների ձեռքբերման գործընթացը, անցկացվում են քննարկումներ մատակարարների հետ: Հույս ունենք, որ արտադրությունը կսկսենք 1-1,5 ամսից»,-ասաց նա:
Մոտ կես տարի առաջ Նիկոլա Դի Մաուրոյի մոտ միտք հղացավ Հայաստանում հիմնել կիսաֆաբրիկատ պիցցայի արտադրություն: Հաշվի առնելով իշխանությունների լոյալությունը և նոր բիզնես նախագծեր ներգրավելու Սյունիքի մարզի ղեկավարության պատրաստակամությունը, որոշեց իր մտահղացումը կյանքի կոչել Կապանում:
Կիսաֆաբրիկատ պիցցան պատրաստվելու է բացառապես տեղական արտադրության մթերքից, ընդ որում, արտադրողների ընտրության հարցում նախապատվությունը տրվելու է Սյունիքի արտադրողներին:
«Նախնական շրջանում ես արտադրության գործարկման երկու տարբերակ էի դիտարկում: Կարելի էր ամբողջությամբ արտադրությունն ավտոմատացնել, որի դեպքում մենք կունենայինք քիչ թվով աշխատողներ: Նախապատվությունը տվեցինք երկրորդ տարբերակին, երբ արտադրության ավտոմատացումը քիչ ծավալով իրականացվեց: Այսպիսով, բուն գործարանում նախատեսված է ունենալ 30-50 աշխատատեղ` կախված, թե որքան կկազմի մեր արտադրության վաճառքը: Ի հավելումն դրա, աշխատատեղեր կբացվեն նաև մատակարարների մոտ: Նրանք պետք է ընդլայնեն իրենց արտադրությունը և բացեն նոր աշխատատեղեր: Եթե ամեն ինչ ընթանա ծրագրվածով, ապա ի հավելում դրա, մեր մատակարարների հետ գյուղացիներից կգնենք մեծ քանակությամբ կաթ և լոլիկ, ինչպես նաև կանաչեղեն ու սխտոր: Դա կնպաստի մարզում գյուղատնտեսության զարգացմանը»,-ասաց Նիկոլա Դի Մաուրոն:
Գործարանի բոլոր աշխատակիցները և մասնագետները լինելու են Հայաստանից, մեծամասնությունը՝ Սյունիքի մարզից:
Բիզնես ծրագրի հաջողության դեպքում իտալացի գործարարը նախատեսում է ընդլայնել արտադրությունը, հնարավոր է ևս մեկ գործարան բացի:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42