Թե ինչպես ԻԻՀ հոգևոր առաջնորդը «իր թրի տակով անցկացրեց» Հեյդար Ալիևին: :)
ԱՀ խորհրդարանի պատգամավոր Էլմիրա Ախունդովայի`Հեյդար Ալիևին նվիրված վեցհատորյակի («Հեյդար Ալիև. անձն ու ժամանակը») երկրորդ հատորում հետաքրքիր տեղեկություններ կան Հեյդար Ալիևի և ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հանդիպումից, որի մանրամասները վեցհատորյակի հեղինակը շարադրել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Վիլայաթ Գուլիևի հուշերի հիման վրա:
Նշված է, որ հանդիպման սկզբում` ոչ պաշտոնական հատվածում, Հեյդար Ալիևի և Ալի Խամենեիի խոսակցությունը «տեղի է ունեցել ադրբեջաներենով», ապա պաշտոնական խոսակցության ժամանակ ԻԻՀ հոգևոր առաջնորդը անցել է պարսկերենին, իսկ նրա թարգմանիչը պարսկերենից թարգմանել ռուսերեն և ոչ թե ադրբեջաներեն:
Հ. Ալիևը մի փոքր անց ընդհատել է թարգմանչին և, դիմելով Խամենեիին, ասել.
- Պարոն Խամենեի, մի փոքր առաջ «մենք մեր մայրենի լեզվով» էինք խոսում: Ես հասկանում եմ, որ Դուք, որպես առաջնորդ, պաշտոնական երկխոսությունը պարսկերենով եք վարում, բայց չեմ հասկանում` ինչո՞ւ է այդ դեպքում թարգմանիչը ռուսերեն թարգմանում:
Ի պատասխան Հ. Ալիևի հարցի` ԻԻՀ հոգևոր առաջնորդն ասել է.
- Բա ես ինչու՞ գիտեի, թե ձեր պետական լեզուն ռուսերենն է:
Ըստ ներկայացված հուշերի` Հ. Ալիևը այս խոսքերից շատ է նյարդայնացել և հետո բացատրել, որ Ադրբեջանի պետական լեզուն ադրբեջաներենն է: Իսկ խոսքի վերջում ասել է.
-Ադրբեջանը այնքան էլ հեռու երկիր չի. այդ երկրին վերաբերող ամենապարզ բաները չգիտեք:
Միամտություն կլինի կարծել, որ ԻԻՀ հոգևոր առաջնորդը չի իմացել այդ պարզ ճշմարտությունը: Դրանով ցանկացել է շեշտել, որ ԻԻՀ-ում շատ լավ գիտեն, թե Ադրբեջանում ռուսերենը ինչ դիրքեր ունի, և թե ադրբեջաներենը, որպես պետական լեզու, ինչքանով է հարգվում այդ երկրում: Եվ վերջապես, որ պետք չի շահարկել լեզվի խնդիրը, երբ սեփական երկրիդ մայրաքաղաքը բացարձակ ռուսախոս է:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34