ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «արագ և հզոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել», եթե Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հուլիսի 30-ի քվերակությամբ հիմնադիր ժողով գումարի, հայտնում է Reuters գործակալությունը:
«Երեկ Վենեսուելայի ժողովուրդը կրկին հստակ հայտարարեց, որ կողմ է ժողովրդավարությանը, ազատությանը և օրենքի գերակայությանը: Միևնույն ժամանակ նրանց հզոր և քաջ գործողությունները շարունակում են անտեսվել վատ առաջնորդի կողմից, որը երազում է բռնապետ դառնալ»,- հայտարարել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե Մադուրոյի վարչակազմը հիմնադիր ժողով պարտադրի հուլիսի 30-ին, Միացյալ Նահանգները տնտեսական պատժամիջոցներ կսահմանի:
Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել, երբ Գերագույն դատարանը որոշել է սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը շուտով չեղյալ է հայտարարվել, սակայն ընդդիմության ներկայացուցիչները փողոց են դուրս եկել՝ պահանջելով դատարանի անդամների պաշտոնանկությունն ու արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք նաև բողոքում են հիմնադիր ժողովի գումարման դեմ՝ դա համարելով Սահմանադրությունը փոփոխելու փորձ: Ապրիլից ի վեր Վենեսուելայում ցույցերի հետևանքով 90 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և ձերբակալվել:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44