Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակումն այսպիսի ընթացք չէր ունենա, եթե Փաստաբանների պալատի նախագահը որոշ մարդկանց կողմից հովանավորված չլիներ: Այսօր՝ հուլիսի 18-ին, նման կարծիք հայտնեց Աթանեսյանի գրասենյակում հարձակման ենթարկված Արմեն Սողոմոնյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
«Տարիներ շարունակ մենք ասում ենք, որ փաստաբանությունը թուլանում է, վերջին ամիսներին տեղի ունեցողը հենց մեր ասածի ապացույցն է՝ փաստաբանները մնացել են անպաշտպան: Այս գործն էլ այսպես չէր լինի, եթե Արա Զոհրաբյանը հովանավորչություն չունենար, որի դիմաց մենք վճարում ենք Փաստաբանների պալատի թուլացմամբ»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ տարիներ առաջ իրենք չէին էլ կարող պատկերացնել, որ փաստաբաններին կարող են խուզարկել, իսկ Պալատը որեւէ խիստ հայտարարությամբ հանդես չի գալու:
Ավելի վաղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, որ ապրիլի 27-ին ինքն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման էին ենթարկվել Փաստաբանների դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանի, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի եւ փաստաբան Արսեն Հարությունյանի կողմից։ Աթանեսյանն ու նրա ընկերները հարձակման պատասխանատու համարում են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանին եւ Արմեն Սողոմոնյանին, Փաստաբանների պալատի նախագահի խորհրդականներ Գեւորգ Մկրտչյանին ու Վրեժ Խաչիկյանին, Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին, Արսեն Հարությունյանին:
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26