Սահմանադրական փոփոխություններից հետո, երբ կար հանրային պահանջ, արդյո՞ք անցումային փուլում առաջադրվելու է նախագահը, դարձյալ ոչ մի խոսք չեղավ, հիմա հանգիստ կսպասեն, մինչև գա ժամանակը, ու մի որոշ ժամանակ առաջ կբացեն խաղաքարտերը, և արդեն էլ ոչինչ հնարավոր չի լինի անել: Այսպիսի հայտարարություն է արել «Շարժում-88» կուսակցության նախկին փոխնախագահ Գեղամ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով Արցախի նախագահի երրորդ անգամ առաջադրվելու հարցին:
«Մենք առաջնայնությունը միշտ համարում ենք անվտանգությունը, չէ՞: Մենք միշտ խոսում ենք անվտանգության ռազմական բաղադրիչի մասին, խոսում ենք բանակի մասին, սպառազինության մասին, Արցախում և Հայաստանում ամենատարբեր պաշտոնների մարդիկ սիրում են ռազմական հագուստ կրել, ոչ ոք չի խոսում անվտանգության քաղաքական բաղադրիչի մասին»,-ասել է Գեղամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ սահմանին կրակոցներ հնչում են այն պատճառով, որ խոսքեր պիտի հնչեին բանակցային սեղանին, բայց չեն հնչել, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, որ Արցախի Հանրապետությունը չի վարում ինքնուրույն քաղաքականություն, որ Արցախում չի կայացել մրցունակ պետություն: Ըստ նրա՝ սա է անվտանգության ամենահզոր բաղադրիչը:
«Այս մասին ոչ ոք չի խոսում: Անցումային փուլը և Բակո Սահակյանի երրորդ պաշտոնավարումը հերթական սպառնալիքն է Արցախի անվտանգությանը: Ողբերգություն է, թե չէ, չգիտեմ, միգուցե Աստված մեզ այս անգամ էլ փրկի: Դարձյալ ամեն ինչ թողնենք Աստծուն՝ ինքներս ոչինչ չանելով մեր իսկ փրկության համար, ընդհակառակը՝ վնասելով ինքներս մեզ»,-ասել է «Շարժում-88»-ի անդամը:
Նա վստահեցրել է, որ եթե առաջնորդն անփոխարինելի է, այսինքն՝ քաղաքական դաշտը հասցրել է այն վիճակին, որ ինքն անփոխարինելի է, դա ամենամեծ քննադատությունն է նրան:
«Ես մի կիսազավեշտական իրավիճակ ներկայացնեմ: 2007 թ., երբ խոսվում էր, թե Արկադի Ղուկասյանը կգնա՞ երրորդ ժամկետի, թե չէ, բնականաբար, կուզենար, բայց այն ժամանակ նա, այնուամենայնիվ, հաշվի նստեց հասարակության կարծիքի հետ: Այն ժամանակ ներկայիս անփոխարինելիներն ասում էին՝ պարոն Ղուկասյան, ո՞վ, եթե ոչ Դուք: Ներկայիս բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներն այն ժամանակ համարում էին, որ Ղուկասյանն անփոխարինելի է: Հիմա էլ իրենք են անփոխարինելի»,-պատմել է Գեղամ Բաղդասարյանը:
Նա նշել է, որ Սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո Արցախի իշխանություններին նորմալ, քաղաքակիրթ տարբերակ է առաջարկել: Ըստ որի՝ 2017-ին պետք է լուծարեին Արցախի խորհրդարանը՝ միաժամանակ անցկացնելով խորհրդարանական և նախագահական ընտրություններ:
«Այս կեղծ օրակարգ անցումային փուլից կազատվեինք, կպահպանեինք Արցախի իմիջը և այսօրվա խնդիրները չէին լինի: Շատ ավելի քաղաքակիրթ տեսքով կներկայանայինք աշխարհին: Ուրիշ ոչ մի ռեսուրս չունենք, բացի ժողովրդավարական այս որոշակի իմիջից, եթե իմ առաջարկն ընդունվեր՝ այսօրվա խնդիրները չէին լինի»,-ասել է Գեղամ Բաղդասարյանը:
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26